X-Men ֆրանշիզայի ռեժիսոր Բրայան Սինգերի՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքները նորից գլուխ են բարձրացրել: Նշենք, որ 90-ականներից Բրայանին մեղադրում են անչափահաս տղաների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: “Bohemian Rhapsody” ֆիլմի ռեժիսորը լուրջ, շատ լուրջ խնդիրներ ունի և հաշվի առնելով մոտալուտ Օսկար մրցանակաբաշխությունը, կարող ենք վստահորեն պնդել, որ նա այդ խնդիրների կարիքը չուներ:
Ինչպես հայտնում է “The Atlantic”–ը Բրայանի զոհերն անչափահաս տղաներ են: Ավելի քան 12 ամիսների ընթացքում ռեժիսորի անցյալի և հատկապես անձնական կյանքի վերաբերյալ լուրջ հետազոտություններ են արվել, ուսումնասիրվել և ստուգվել ավելի քան 50 աղբյուրների ճշմարտացիությունը: Ասում են՝ Սինգերի զոհերից մի քանիսը համաձայնվել են խոսել այն մասին, թե ինչ է իրենց հետ արել Բրայանը:
Զոհերից մեկը պնդում է, որ 17 տարեկանում ռեժիսորը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել և առաջին անգամ սեռական ակտը տեղի է ունեցել 1997 թ. Սինգերի տանը: Մյուս զոհը պատմել է, որ 15 տարեկանում է Սինգերը կործանել նրա կյանքը, երբ Բևեռլի Հիլզի իր առանձնատանը տղային իրենով է արել:
Զգուշավորության նկատառումներից ելնելով տղաները խնդրել են չհրապարակել նրանց անունները, պատճառաբանելով, որ չեն ցանկանում զայրացնել ռեժիսորին:
“The Atlantic”-ի հոդվածի համաձայն Սինգերը տղաներին փաղաքշական խոսքերով է կարողացել ցանցել և իրենով անել, իսկ բոլոր նրանց, որոնք դիմադրել են, Բրայանը բռնաբարել է: Այս միջադեպը լուրջ հոգեբանական խնդիրների առաջ է կանգնեցրել տղաներին, ռեժիսորի փաստաբանը, սակայն, պնդում է, որ նման բան չի եղել և, որ նյութի հեղինակը պարզապես «հոմոֆոբ» է:
Էրիկը, որը 17 տարեկան էր, երբ հանդիպել է ռեժիսորին, պատմել է, որ նրանց ծանոթությունը լոգարանում է տեղի ունեցել, և որ ռեժիսորն իմանալով, որ նա անչափահաս է, առաջարկել է նրան ուրիշ տղաների բերել, սակայն, այնուամենայնիվ, արել է իր «մութ» գործը:
«Եթե նրան դուր չէիր գալիս, նա պահանջում էր, որ ուրիշ տղաների որսաս նրա համար»,-ասել է նա:
Վիկտոր Վալդովինոսը, որը ծանոթության պահին սովորում էր Կալիֆոռնիայի Էլիոթ միջնակարգ դպրոցում, պատմել է, որ ռեժիսորն այդ դպրոցում “Apt Pupil” («Ընդունակ աշխակերտ») ֆիլմն էր նկարահանում: Առաջին անգամ Սինգերին հանդիպել է 1997 թ. դպրոցի լոգարանում: Տղան այն ժամանակ 13 տարեկան էր: Սինգերը նրան առաջարկել է քննարկել համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները, եթե տղան «ծառայի» իրեն:
Բրայանը խնդրել է 13-ամյա Վիկտորին մերկանալ և սրփիչով ծածկել գոտկատեղից ներքև տանող հատվածը: «Նա շոյում էր կուրծքս, այնուհետև մարմնիս մյուս մասերը, և հետո իր մարմնով քսմսվում մարմնիս», –ասել է Վիկտորը:
Ավելի մանրամասն՝ vnews.am