այտնի շոումեն, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, իր ընթերցողներին հերթական անգամ ուրախացրել է կատակներով և բարի գրառումով։
Մարտիրոսյանի կինն այս անգամ մեկնել է հարազատ քաղաք` Սոչի, հանդիպել նախկին ՈւՀԱ–ականների հետ և խոսել բաղձալի ցանկության մասին։
«Ընկերուհիներս միշտ ասում են, որ եթե որևէ բան շատ ես ուզում, անպայման իրականանում է, միտքը նյութական է և այլն։ Կոկո Շանելն ասում էր. «Յուրաքանչյուր աղջիկ միշտ պետք է երկու բան իմանա` ինչ և ում է ցանկանում»։ Եվ այսպես, Մոսկվայի տան պատուհանից այսպիսի տեսարան եմ ուզում», – գրել է Լևինան։
Տեսանյութում Լևինան ցույց է տալիս տեսարանը և ասում. «Ոչ թե առավոտ է, այլ երազանք»։ Երկրպագուներն արձագանքել են նրա անիրական ցանկությանը։ Շատերը նշել են, որ Սոչին նույնքան շատ են սիրում, որքան Լևինան։ Մյուսները խնդրել են Սոչիի ջերմությունը Մոսկվա տանել։
«Ավելի հեշտ է «տունը» ծովին մոտ տեղափոխել, քան ծովը` տան», – կատակել է sakina_magomedova–ն։
Ոմանք խնդրել են այլևս նման լուսանկարներ չհրապարկել, քանի որ առանց այդ էլ տհաճ է ցուրտ Մոսկվայում։
Լևինան հանդիպել է նաև Պյատիգորսկի թիմի նախկին կապիտան Սեմյոն Սլեպակովի հետ, որին Լևինան «բառի բուն իմաստով ամենամեծ ընկեր է» անվանում։