Սարգիս և Մանո Գրիգորյանները, Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը, dj Smoke-ն ու կինը` Գայանեն, այս օրերին Եգիպտոսում են։ Նրանք որոշել են ընկերական ջերմ մթնոլորտում բոլորով վայելել հանգիստը։ Սարգսի և Մանոյի դստրերը` Էվան և Յանան ու dj Smoke-ի որդին ևս նրանց հետ են։
Մանոն Tert.am Life-ին է տրամադրել հանգստի լուսանկարներն ու պատմել, թե ինչպես ստացվեց հանգիստը համատեղ կազմակերպելը։
«Մեզ մոտ ավանդույթ է դարձել ամեն տարի հունվարի վերջին հանգստանալու մեկնելը։ Ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է մեր աշխատանքով, քանի որ այս փուլում այն փոքր-ինչ ավելի պասիվ է։ Ամեն տարի փորձում ենք հանգստի մեկնել մեր լավ ընկերների հետ` կախված նրանից, թե այդ փուլում ում է հարմար մեզ միանալ։ Նախորդ տարի ևս մեկնել էինք dj Smoke-ի ընտանիքի հետ։ Այս տարի մեզ միացան նաև Դավիթն ու Աննան»,- ասաց Մանոն։
Պարզվում է` Դավթի ու Աննայի մեկնելն անակնկալ է եղել բոլորի համար։ Մինչև վերջին պահը զույգը մտադրված է եղել մնալ Երևանում, քանի որ զբաղվածության խնդիր է ունեցել։ «Աննան ու Դավիթը մեզ մեծ անակնկալ մատուցեցին, որովհետև թռիչքից 5-6 ժամ առաջ ասացին, որ կարողանում են միանալ մեզ։ Նկարահանումներ ունեին, վերջին պահին իմացան, որ դրանք հետաձգվում են։ Առավոտյան պետք է մեկնեինք, գիշերն ամեն ինչ կազմակերպեցինք ու անակնկալ ձևով միացան մեզ»,- պատմեց Մանոն։
Արևային Եգիպտոսում նրանք հանգիստը կվայելեն 10 օր։ Առաջին օրերին ավելի պասիվ հանգիստ են վայելել։ Այսօր մտադիր են գնալ Սաֆարի և քառացիկլ (կվադրոցիկլ) վարել, իսկ վաղը կանցկացնեն բաց ծովում, դայվինգ կանեն ու կվայելեն ստորջրյա կյանքի գեղեցկությունը։
Ամբողջությամբ՝ life.tert.am