Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը շարունակվի նաև 2019 թվականին:
«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝
-Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց
-Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց»,- նշված է որոշման նախագծում: