
Աննա Դովլաթյանն իր Instagram –ում հմայիչ ու քնքուշ լուսանկար է հրապարակել: Նա կրում է սեւ կիսատաբատ, երկար թեւքերով տոպ, լայնեզր գլխարկ։ Աննայի կերպարը համալրում է ամառվա թրենդ համարվող ծղոտե պայուսակը։ Լուսանկարին կից Աննան բարի լույս է մաղթել միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին։
Ավելի վաղ Աննա Դովլաթյանն իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել Դավիթ Աղաջանյանի հետ, որում զույգը ջերմ գրկախառնված էր։ «Կյանքում լինում են պահեր, որ պարզապես ուզում ես ժամանակը կանգնեցնել…»,- մեկնաբանություններում գրել էր Աննա Դովլաթյանը։