Աչքերը մեր օրգանիզմի կարևորագույն զույգ օրգաններից են, քանի որ դրանց շնորհիվ մենք կարողանում ենք լիարժեքորեն տեսնել։
Տարիների հետ տեսողությունը վատանում է։ Շատերը դա կապում են տարիքի հետ, բայց ավելի շուտ դա սխալ սնվելու ու անհրաժեշտ սննդարար նյութերի անբավարար լինելու արդյունք է։
Լավագույն բանը, որ դուք կարող եք անել, այնպիսի մթերքներ օգտագործել սկսելն է, որոնք հարուստ են A վիտամինով, քանի որ այդ վիտամինը կենսականորեն կարևոր է առողջ տեսողության համար։
Ի դեպ, ապացուցվել է, որ A վիտամինի օպտիմալ մակարդակն օրգանիզմում կանխարգելում է աչքերի չորությունը, բորբոքումն ու կուրությունը։
Այս մասին տեղեկացնում է budetezdorovy.ru կայքը։
Այս վիտամինն անհրաժեշտ է նաև առողջության հետ կապված այլ խնդիրներ լուծելիս։
Ի դեպ, դրա օրական անհրաժեշտ չափաքանակը մեծերի համար 5000 ME է։
Ստորև կներկայացնենք A վիտամինով հարուստ մթերքների մասին, որոնց օգտագործումը կօգնի բարձրացնել օրգանիզմում նրա մակարդակը, ինչպես նաև բարելավել ձեր տեսողությունը։
Եվ այսպես՝
. Լոլիկ։
Օրինակ միջին չափի մեկ լոլիկը օրգանիզմին մատակարարում է A վիտամինի օրական չափաքանակի 20 տոկոսը։
. Մուսկուսային սեխ։
Այս սեխի ընդամենը մեկ կտորն ապահովում է A վիտամինի օրական չափաբաժնի 120 տոկոսը։
. Տավարի լյարդ։
Տավարի լյարդը A և C վիտամինների հարուստ աղբյուր է, ինչպես նաև հիանալի միջոց սակավարյունության դեպքում։ Նրա 100 գրամ չափաբաժինը պարունակում է A վիտամինի օրական անհրաժեշտ քանակի 300 տոկոսը։
. Այսբերգ սալաթ։
. Դեղձ։
Միջին չափի մեկ դեղձն ամեն օր մարդու համար անհրաժեշտ A վիտամինի քանակի 10 տոկոսն է ապահովում։
. Քաղցր կարտոֆիլ։
. Կարմիր պղպեղ։
. Ձողաձկան (треска) լյարդի յուղ։
. Մանգո։
. Սպանախ։
. Ճակնդեղի տերևներ։
. Վարսակ։
. Կաթ։
. Գազար։
Օրինակ, միջին չափի մեկ գազարն ապահովում է A վիտամինի օրական չափաբաժնի 200 տոկոսը։
. Սքվոշ տեսակի դդում։
. Չորացրած ռեհան։
. Քաղցր աղացած կարմիր պղպեղ՝ պապրիկա։
. Խատուտիկի տերևներ։
. Կաղամբ։
. Կարմիր պղպեղ։
. Ոլոռ։
. Մանանեխի տերևներ։
Մեկ բաժակ կտրատած մանանեխի տերևներն ապահովում են A վիտամինի օրական չափաբաժնի 118 տոկոսը։
. Ծիրանաչիր։
. Չորացրած սուսամբար։
. Պապայա։
A վիտամինը որոշիչ նշանակություն ունի մեր մաշկի առողջության, իմունային համակարգի, ինչպես նաև աչքերի ճիշտ զարգացման, նրանց առողջության ու կենսագործունեության համար։
Նախքան որևէ ժողովրդական բուժամիջոց կիրառելն անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Պատրաստեց 168.am-ը