Ոչ բոլորն են սիրում սառը ցնցուղ: Դեռ փոքր տարիքից անընդհատ լսել ենք, որ սառը ջուրը շատ օգտակար է մարմնի և ամբողջ օրգանիզմի համար:
Բժիշկները գլխացավերի դեպքում հաճախ խորհուրդ են տալիս սառը ջրով լոգանք ընդունել: Դրա համար բավական է սառույցով լոգանքներ ընդունելը: Այս պրոցեդուրան ոչ միայն առողջարար է, այլև արդյունավետ կերպով օգնում է նիհարել:
Երբ մարմինը սովորի սառը լոգանքին, կարող եք անցնել սառը ցնցուղին:
Սառը ցնցուղի շնորհիվ կարող եք արդյունավետ կերպով նիհարել: Սառը ջուրն արագացնում է նյութափոխանակությունն ու լավացնում է մաշկի վիճակը, ճարպային հյուսվածքները սկսում են ակտիվորեն այրվել ընդամենը մեկ օրվա ընթացքում:
Սառը ցնցուղը հանում է հոգնածությունը, մկանային ցավերն ու լարվածությունը:
Նման ցնցուղից հետո մազերը սկսում են փայլել, հարթանալ, քանի որ ջրի այս ջերմաստիճանը հարթեցնում է մազերի կուտիկուլները:
Սառը ջրով ցնցուղը լավացնում է դեմքի մաշկի վիճակը, թույլ է տալիս պահպանել երիտասարդությունն ու առողջությունը: Այն օգնում է խուսափել մաշկի չորացումից:
Նմանատիպ ջրային պրոցեդուրաները լավացնում են արյան շրջանառությունը: Ինչն էլ բարձրացնում է իմունիտետը, պաշտպանում է մաշկը կնճիռներից և վերացնում է ցելյուլիտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը