Դերասանուհի Ռոզի Ավետիսովան շուտով հեռուստադիտողին կներկայանա նոր նախագծում: Դերասանուհին նկարահանվում է Առաջին ալիքի «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում: Նոր կերպարի մասին առաջին մարամասները Ռոզին վստահել է Tert.am Life-ին:
Դերասանուհին նշեց, որ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արտյոմ Հարությունյանից, որի հետ առաջին անգամ է աշխատում. «Համագործակցության ժամանակ դժվարություններ չեն եղել: Ես հասկանում եմ՝ ինքն ինչ է ուզում, ինքն էլ հասկանում է իմ հնարավորությունները, որքանով կարող եմ անել իր պատկերացրածը»:
32 մասանոց ֆիլմաշարի հիմքում քրեական պատմություն է, որին ինչ-որ կերպ առնչվում է նաև Ռոզիի հերոսուհին: Նա մարմնավորում է Մարիին, որը գլխավոր հերոսներից մեկի՝ քննիչի կինն է:
«Ես այս պատմությանն առնչվում եմ այնքանով, որ հենց իմ ամուսինն է բացահայտում գողության դեպքը: Իմ կերպարային գիծն աշխատանքից դուրս հիմնականում անձնական փոխհարաբերությունները պարզաբանելու, ընտանեկան ողբերգության շուրջ է ծավալվում։ Հերոսուհիս փորձում է փրկել ամուսնու հետ արդեն մահացած հարաբերությունները, թեև իրադարձություններն այլ ընթացք են ստանում»,-ասաց նա:
Ամբնողջությամբ՝ life.tert.am