Որքա՞ն արժե Օսկար մրցանակաբաշխության մասնակցությունը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն արժե Օսկար մրցանակաբաշխության մասնակցությունը

Արդեն շատ շուտով՝ փետրվարի 25-ին կանցկացվի տարվա ամենասպասված և աղմուկ հանած կինոփառատոններից մեկը՝ Օսկար մրցանակաբաշխությունը: Այդ կապակցությամբ Variety-ն հաշվարկել է, թե Օսկարին մասնակցելու և հաղթանակն ավելի հավանական դարձնելու համար կինոստուդիաներն ինչ ծախսեր են անում:

Պարզվում է, որ առաջադրված ֆիլմերի գովազդի վրա ծախսվում է 20-30 մլն. դոլար: Օրինակ աղմկահարույց“A Star is Born” ֆիլմի գովազդի վրա “Warner Bros. Pictures”-ը ծախսել է, ուշադրություն՝ 20 000 000 դոլար, ընդորում նշենք, որ ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է 36 000 000 դոլար:

Գուցե ձեզ տանջում է. «Ինչի՞ վրա են ծախսվում գումարները» հարցը: Նշենք, որ կինոստուդիաները այդ գումարները սպառում են Կինոակադեմիայի անդամների ընթրիքների, նվերների և փակ ցուցադրությունների վրա: Երբեմն հյուրերին նշանակման կետ ուղեկցելու համար անգամ ինքնաթիռ է վարձակալվում կամ հյուրանոցի համար:

vnews.am