2000-ականներին Հայաստանում մեծ հայտնիություն վայելող Նատալյա Օրեյրոն Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենահամերգ կունենա։ «Վայրի հրեշտակը» Հայաստան է ժամանում իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակում: Համերգը կազմակերպել են կազմակերպել են «ГАМАЮН» փրոդաքշընը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն:
Միջոցառմանն ընդառաջ Tert.am Life–ը զրուցել է կազմակերպչի` «ГАМАЮН» փրոդաքշընի պրոդյուսեր Մաքսիմ Հովհաննիսյանի հետ և բացահայտումներ արել շոուի մասին։
«Օրեյրոն մեր երկիր է բերում երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Համերգային երեկոյի շրջանակում կկայանան նաև մի շարք երգերի պրեմիերաներ, երգեր, որոնք դեռևս չեն լսել արտիստի անգամ ամենահավատարիմ երկրպագուները: Համերգի օրը պատահական չենք ընտրել: Այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին և յուրատեսակ նվեր է բոլոր կանանց և աղջիկներին: Սա այն համերգն է, որը բաց թողնել պարզապես չի կարելի»,– վստահեցնում է Մաքսիմը։

Երգչուհու համերգային շրջագայությունը սկսվում է մարտից։ Գրաֆիկը բավականին խիտ է, համերգներ են նախատեսված գրեթե ամեն օր։ Մինչև Հայաստան հասնելը նա ելույթներ է ունենալու Քիշնևում, Մինսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում և այլ քաղաքներում: Երևան է ժամանելու Տոլյատիի իր համերգից հետո և քիչ ժամանակ է անցկացնելու այստեղ. «Նատալյան Երևանում է լինելու շատ կարճ ժամանակով, սակայն կփորձենք այնպես անել, որ կարողանա բացահայտել մեր գեղեցիկ քաղաքը: Երևանյան համերգից հետո ապրիլի 9-ին արդեն համերգ ունի Կրասնոյարսկում»։
Մաքսիմը շեշտում է, որ Նատալյան սիրով է համաձայնել համերգ ունենալ Երևանում և գիտի, որ այստեղ մեծ ճանաչում է վայելել իր մասնակցությամբ «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալը։
«Օրեյրոն Ուրուգվայից է, ինչպես գիտենք, այն առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Նա միշտ ցանկացել է գալ Հայաստան, մենք էլ իրականացնում ենք իր ցանկությունը: Նատալյան որոշակի տեղեկություններ ունի Հայաստանի մասին և մեծ ոգևորությամբ է սպասում երևանյան հանդիսատեսի հետ իր հանդիպմանը։ Նա երբևէ չի եղել այստեղ և շատ է ցանկանում ճանաչել այստեղի իր երկրպագուներին։ Նա տեղյակ է, որ Հայաստանում իր երկրպագուները բազմաթիվ են, որ հայերը շատ սիրել են իր մասնակցությամբ «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալը: Դե, իսկ Օրեյրոյի հանրահայտ «Cаmbiо dolor» երգը Հայաստանում մեծ ճանաչում ունի: Բազում երկրպագուներ գրում են մեզ՝ խնդրանքով, որ նա երևանյան համերգին, անպայման, կատարի իր այդ երգը»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am