«Հաճախ սխալ է լինում կառավարումը վստահել հանճարին: Նա չափից ավելի բան է սպասում հասարակ մարդկանցից». Թուկիդիդես:
«Մարդկային ազատությունների իրական կործանիչը նա է, ով քաղաքացիների մեջ բաշխում է նվերները, զոհաբերությունները և մյուս բարիքները». Պլուտարքոս:
«Դատավորներից ամենաիմաստունը ժամանակն է». Պերիկլես:
«Կյանքը նման է բացահայտումների շարքի, և ինչքան մենք շարժվում ենք առաջ, այնքան ավելի շատ ենք ըմբռնում: Գիտակցել այն, ինչ գտնվում է կողքին, ամենալավ միջոցն է՝ հասկանալու այն, ինչն առջևում է». Հիպատիա:
«Փոքր շանսը հաճախ բացում է ճանապարհ դեպի մեծ հաջողություններ». Դեմոսթենես:
«Յուրաքանչյուրը կարող է բարկանալ. դա հեշտ է: Բայց բարկանալ անհրաժեշտ մարդու վրա, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ պատճառով և անհրաժեշտ ձևով՝ ամեն մեկը չի կարողանա». Արիստոտել:
«Ոչինչ գոյություն չունի՝ ատոմներից և դատարկությունից բացի. մնացածը միայն հորինվածք է». Դեմոկրիտես:
«Իմ հորը ես պարտական եմ, որ ապրում եմ: Իսկ ուսուցչիս՝ որ արժանապատիվ եմ ապրում». Ալեքսանդր Մակեդոնացի:
«Բոլորից հարուստը նա է, որ մտահոգված է միայն շատ քչով». Դիոգենես:
«Անպայման ամուսնացեք: Եթե լավ կին հանդիպի, ապա երջանիկ կլինեք, եթե ոչ, կդառնաք փիլիսոփա». Սոկրատես:
«Օրինավոր մարդկանց օրենք պետք չէ, որպեսզի գործեն խղճի թելադրանքով: Իսկ վատերը կգտնեն օրենքը շրջանցելու միջոց». Պլատոն:
«Երջանիկ կյանքը Ձեզ ավելի պինդ չի դարձնի: Հոգու ամրությունը կարելի է զարգացնել՝ ապրելով դժվար ժամանակներ և մարտահրավեր նետելով ճակատագրի անակնկալներին». Էմիկուրոս:
«Չկա ոչինչ մշտական, բացի փոփոխություննրից». Հերակլիտ:
«Ժամանակ. ահա ամենամեծ արժեքը, որն ունի մարդը». Թեոֆրաստ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը