Դուք կզարմանաք՝ իմանալով, թե ինչպիսի անսպասելի առանձնահատկություններով կարող են օժտված լինել Ձեր ծանոթները: Հնարավոր է՝ Դուք ճանաչեք Ձեզ կամ Ձեր մտերիմներից ինչ-որ մեկին: Ահա կենդանակերպի յուրաքանչյուր նշանի 10 առանձնահատկությունները.
Խոյ
- Ավելի լավ է ինձ հետ չվիճել:
- Սկզբում անում եմ, հետո` մտածում:
- Այնտեղ, որտեղ ուրիշներն արգելակում են, ես գազին եմ սեղմում:
- Միշտ երիտասարդ կլինեմ:
- Արա՝ ինչպես ես, միևնույն է, ինձանից լավ չես անի:
- Ամենադժվարը զրուցակցին մինչև վերջ լսելն է:
- Համառությունն արատ չէ:
- Ավելի հեշտ է վերահսկել իրավիճակը, քան սեփական էմոցիաները:
- Մեկ խոյը լավ է, երկուսը շատ է:
- Առաջինը չեմ հարձակվում, բայց Աստված չանի ինձ կպնեք:
Ցուլ
- Գնումների համար փողն ափսոս չէ: Ափսոս է «ման գալու» համար:
- Ինձ ուրիշինը պետք չէ: Իմին ձեռք մի տվեք:
- Լավ է՝ վատ խաղաղություն, քան՝ բարի գժտություն:
- Մի անհանգստացրու նրան, ով հարմար նստած է:
- Ավելի լավ է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ արևամուտը:
- Կերակուրը լուրջ բան է:
- Քնքուշ ցլիկը երկու մոր կաթ է ուտում:
- Երբ երկրորդն ես գնում, ուժերդ ես տնտեսում:
- Տանել չեմ կարող մեկանգամյա օգտագործման կրակայրիչը:
- Դեգուստատոր. ահա իմ իսկական կոչումը:
Երկվորյակներ
- Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի:
- Ով տիրապետում է իրավիճակին, տիրապետում է ինֆորմացիային:
- Մեկ խելքը լավ է, երկուսը` ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում:
- Ֆիգարոն՝ այստեղ, Ֆիգարոն՝ այնտեղ:
- Միտքը, ինչպես նաև մթերքը, երկար չպետք է մնա:
- Մեկ հեռուստացույց, հեռախոս տանը լավ է: Իսկ 3-ը՝ ավելի լավ:
- Ով չի հասցրել, նա ուշացել է:
- Կյանքով գնում եմ այնպես, ինչպես սկուտերը` ջրի վրայով. չեմ խորասուզվում, բայց արագ եմ գնում:
- Շուկայում «շուկայի համար» պատասխան չեն տալիս:
- Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակ չկա:
Խեցգետին
- Իմ տունն իմ ամրոցն է:
- Դայակություն անել. ահա իմ իսկական կոչումը:
- Լավ կլինի ամեն ինչի պաշար հավաքել. և համբերության, և մուրաբայի:
- Ամեն ինչ գնում է նրա մոտ, ով կարողանում է սպասել:
- Հանդիպեք ընկերների հետ տանը, այլ ոչ թե սրճարանում:
- Ոչինչ այնպես չի ջերմացնում հոգին, ինչպես լիքը սառնարանը:
- Ավելի լավ է հավաքել, բայց արժանի իր գնել:
- Դժվար է ապրել այնտեղ, որտեղ թաքնվելու տեղ չկա:
- Ես իմ ետևից տանում եմ իմ անցյալը՝ ինչպես ուսապարկ:
- Մի՞թե հնարավոր է 20 տարում մաշել վերարկուն:
Առյուծ
- Ես Ձեզ կառաջնորդեմ դեպի պայծառ ապագա:
- Ավելի լավ է աջակցություն ցուցաբերել, քան ստանալ:
- Հաճելի շարժուձևը հաջողության կեսն է:
- Արևը լուսավորում է Առյուծներին:
- Աշխատասենյակի դռան գեղեցիկ ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը:
- Սիրում եմ լավ վաստակել, բայց ավելի շատ ծախսել:
- Տանն ավելի լավ է ռոյալ, քան դաշնամուր. թեկուզ ոչ ոք չի նվագում:
- Չնայած իմ սիրալիր տեսքին, ես հոգով տնօրեն եմ:
- Եթե ինչ-որ բան անել, ուրեմն՝ մեծ բան:
- Ինչի՞ համար է Ձեզ պետք արևը, եթե ես Ձեզ հետ եմ:
Կույս
- Համբերությունը և աշխատանքը հաջողություն կբերեն:
- Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլ նաև Կույսին:
- Յուրաքանչյուրն ապրում է իր համար, բայց ծառայում է ուրիշներին:
- Կարգ ու կանոն պետք է ամեն տեղ՝ և՛ մտքերում, և՛ խոհանոցում:
- Ապացուցիր ինձ խիստ տրամաբանորեն, որ մենք ստեղծված ենք իրար համար:
- Թեք կախված պահարանը ինձ խելագարեցնում է:
- Մեծ մասշտաբներում ես կորցնում եմ ինձ:
- Ինձ շատ դժվար է ամբողջ դույլ բալի կորիզներ հանել:
- Յուրաքանչյուր Կույսի մեջ ապրում է հիասքանչ տիկին:
- Ճանճասպան սունկն անպայման պետք է աչքի ընկնի, իսկ սպիտակ սունկը, այսպես թե այնպես, լավն է:
Կշեռք
- Առանց գործընկեր՝ ինչպես առանց ձեռք:
- Ամենավատ բանը վիճելն է:
- Հաղթիր համաձայնելով:
- Սկզբունքային լինում են միայն հիմարները:
- Կներքաշեմ յուրաքանչյուրին յուրաքանչյուր բանի մեջ:
- Գեղեցկությունը կփրկի աշխարհը:
- Ամեն ինչ պետք է անել՝ ըստ տրամադրության:
- Ամենադժվարն ընտրություն կատարելն է:
- Բոլոր «և»-երի վրա չէ, որ պետք է կետ դնել:
- Ես ինքս երբեք չգիտեմ, սպիտակների՞ կողմից եմ, թե՞ կարմիրների:
Կարիճ
- Ափսոս, չկա մեկը, որ պայթեմ:
- Յուրաքանչյուր իրադարձություն նման է բազմոցի. այնտեղ պետք է զսպանակներ թաքնված լինեն:
- Ժպիտի համար պետք է լուրջ պատճառ լինի:
- Կարելի է ազատվել ամեն ինչից, բայց ոչ՝ սեփական կրքերից:
- Ես ճակատամարտի դաշտում սիրո երգեր եմ երգում:
- Ամեն մեկը չէ, որ կարող է դիմանալ իմ հայացքին:
- Իմ կրքերը հազվադեպ են երևում, այնպես, ինչպես շնաձուկը հազվադեպ է մակերես դուրս գալիս:
- Աշխարհը կործանվում է առանց ասպետների:
- Չեն վերացել դեռ աշխարհի երեսից Օթելոները:
- Ես նման եմ կակտուսի. իմ հեքիաթային ծաղիկը բացվում է ընտրյալների համար:
Աղեղնավոր
- Լավ մարդը պետք է շատ լինի:
- Ում ես պարտք եմ, բոլորին ներում եմ:
- Ամենալավ արձակուրդը շուրջերկրյա ճանապարհորդությունն է:
- Պրոբլեմի մեջ գլխավորը նրա մասշտաբն է:
- Իմ իդեալն Իվան Ցարևիչն է:
- Ինձ վրա հնարավոր չէ զայրանալ:
- Խղճի խա՞յթ: Ի՞նչ է դա:
- Պատրաստակամությունը գեղեցկացնում է միայն միջակություններին:
- Ժամանակից շուտ անհանգստանալը հիմարություն է. կգործենք՝ ըստ իրավիճակի:
- Անպատրաստակամ մարդն ուղղակի պարտավոր է լինել պատրաստակամ:
Այծեղջյուր
- Ես կարճ տարածություններ վազող չեմ և նույնիսկ երկար տարածություններ վազող չեմ: Ես մարաթոն վազող եմ:
- Մեկն էլ կռվի դաշտում զինվոր է:
- Օրենքը մի խախտիր. ուրիշի մոտ կանցնի, իսկ քեզ կբռնեն:
- Ինձ համար շատ քիչ բան է պետք. իմ ունեցվածքն ուղղակի իմ հաջողությունների հայելին է:
- Կյանքը նման է գնացքի, որը յուրաքանչյուր կայարան հասնում է ճիշտ ըստ չվացուցակի:
- Հաճելի է մտածել հեռավոր երկրների մասին՝ տանը նստած:
- Իսկական Այծեղջյուրը կոնյակի նման առանձնանում է իր հնությամբ:
- Արժե ամբողջ կյանքում բարձրանալ դեպի գագաթ, որպեսզի մեկ անգամ այնտեղից թքես ներքև:
- Ես տարիների հետ երիտասարդանում եմ:
- Ես գնում եմ, գնում եմ և չեմ հանդիպում, բայց երբ հանդիպում եմ, բաց չեմ թողնում:
Ջրհոս
- Ինչ ձանձրալի է լինել ուրիշների նման:
- Եթե ես եմ քեզ հորինել, ապա դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում:
- Նախապաշարմունքները հիմարների համար են:
- Ապագան ուղղակի պարտավոր է լինել հիասքանչ:
- Դժվար է լինել հրեշտակ, բայց պետք է:
- Բարի մտադրություններն ավելի կարևոր են, քան բարի գործերը:
- Նորարար դառնալու համար սկզբից պետք է մոռանալ ավանդույթների մասին:
- Սե՞քս: Կյանքում ավելի կարևոր բաներ կան:
- Սկզբում՝ ընկերները, հետո՝ ընտանիքը. իհարկե, եթե ժամանակ մնա:
- Չկա ավելի քիչ բարի, չկա ավելի քիչ առույգ:
Ձկներ
- Կարեկցելն ավելի կարևոր է, քան օգնելը:
- Չեմ կարող հրաժարվել սպիրտայինից, ինչպես ձուկը՝ ջրից:
- Կարգուկանոնը հնարել են ձանձրալի մարդիկ:
- Մի թող վաղվան այն, ինչը կարելի է վաղը չէ մյուս օրն անել:
- Ես շատ բան կարող եմ խոստանալ…
- Արագ աշխատելը նույնն է, ինչ առանց ծամելու կուլ տալը:
- Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բացի ինձանից:
- Ուռին բքին ճկվում է, իսկ կաղնին` ընկնում:
- Բոլորին հայտնի է, որ ես զբաղված եմ: Բայց քչերը գիտեն, թե կոնկրետ ինչով:
- Մի սեղմեք ինձ, թե չէ դուրս կպրծնեմ ձեռքներիցդ ձկան նման:
Պատրաստեց Անի Գաբուզյանը