Մեկ ոտքի վրա կանգնելու ունակությունը կարող է ի հայտ բերել ինսուլտի զարգացման վտանգը։ Ինչպես նշում են Տեխասի նահանգի եկեղեցական հիվանդանոցի մասնագետները, հավասարակշռությունը պահել չկարողանալը ահազանգում է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին։
Փորձագետների խոսքերով, նյարդաբանական խնդիրներ չունեցող մարդը մեկ ոտքի վրա կարող է կանգնել միջինը 30-40 վայրկյան։ Տարիքի հետ այդ ցուցանիշը կարող է կրճատվել, սակայն՝ ոչ շատ։
Եթե մարդը ի վիճակի չէ 20 վայրկյանից ավել պահպանել հավասարակշռությունը մեկ ոտքի վրա, ապա դա կարող է մատնացույց անել ինսուլտի մեծ վտանգը։ Բացի այդ, նրա մոտ, հավանաբար, կա նաև կոգնիտիվ խախտումների զարգացման, մազանոթներում արյան հոսքի խախտման հնարավորություն։
Հետազոտությանը մասնակցել է 1,4 հազար տղամարդ և կին՝ միջինը 67 տարեկան։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է կանգներ մեկ ոտքի վրա, որից հետո գլխուղեղի ՄՌՏ անցներ։ Ինչպես պարզվել է, մեկ ոտքի վրա կանգնելու ունակությունն, իրոք, բացահայտում է արյունատար անոթների հետ կապված խնդիրները։
Սրա հետ կապված՝ մասնագետները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր 20 վայրկյանից ավել չեն կարողանում պահել հավասարակշռությունը մեկ ոտքի վրա, դիմել բժշկի և հետազոտել անոթները։