Կնոջ դիրքը կպատմի՝ որքանով է նա վստահ տղամարդու հետ շփման ընթացքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կնոջ դիրքը կպատմի՝ որքանով է նա վստահ տղամարդու հետ շփման ընթացքում

Կնոջ բնավորության մասին կարելի է պատկերացում կազմել՝ նաև ըստ դիրքի, որով նա սովորաբար նստում է կամ կանգնում։

А Հավասարակշռված եք, պրակտիկ, համբերատար։ Բոլորը խոստովանում են, որ նվիրված եք, բարեսիրտ։ Արտաքինից որոշակի սառնությունը երբեմն խանգարում է կապ հաստատել շրջապատի հետ։

Б Սիրում եք ուշադրության կենտրոնում լինել։ Ակտիվ եք, գիտեք՝ ինչ եք ուզում, և հասնում եք դրան։ Ինտելիգենտ եք, ուժեղ բնավորություն ունեք, կարողանում եք ճկունություն ցուցաբերել և սթափ դատել։ Ինքնավստահ եք, բայց գերադասում եք իշխել։

В Ձեզ համար դժվար է հրաժարվել որևէ մտադրության կամ մտքի իրագործումից։ Հարկավոր է զգույշ լինել, քանի որ ամուր բնավորությունը կարող է վնասել, եթե մարդկանց հետ շփման ընթացքում չկարողանաք ճկուն լինել։

Г Հավակնոտ եք, հաճախ անհամբեր՝ սեփական ծրագրերն իրականացնելիս։ Հակված եք նախաձեռնողականության, բայց երբեմն հարկավոր է զսպել ինքներդ ձեզ։

Д Այս կանայք սովորաբար շատ զուսպ են, այնքան էլ ինքնավստահ և վճռական չեն։ այս հատկությունները կարող են կնոջ նկամամբ մեծ հետաքրքրություն առաջացնել։ Հնարավոր է՝ ձեզ չափազանց բարդ են համարում։ Կարողանում եք այնպես անել, որ ձեզ ճիշտ գնահատեն։

Е Անկախ նրանից՝ որ ոտքն եք մյուս ոտքին դնում, ինքնավստահ եք, կին, ով կարողանում է ապրել և օգտագործում է այդ կարողությունը։

Ж Անկեղծ եք, արդար, ինչի արդյունքում ուղիղությունը չի նյարդայնացնում շրջապատին։ Ձեզ հատուկ են մեթոդականությունը, կարգուկանոնի ձգտումը, հստակությունը։ Առաջին հայացքից սառը մարդու տպավորություն եք թողնում, ինչը խաբուսիկ է։ Ոսկի սիրտ ունեք։

З Զուսպ եք, փակ, սպասողական դիրք եք ընտրում, հաճախ եք պաշտպանվում։ Ի վիճակի չեք քննադատություն լսել, չափազանց զգացմունքային եք։ Մարդիկ վախենում են ձեր ռեակցիայից, խուսափում ձեզ հետ խոսակցությունից։ Շփման անբավարար քանակը մեկուսացվածության զգացում է առաջացնում։

И Վճռական չեք, բծախնդիր, ինչը վշտացնում է ձեզ, բայց ոչինչ չեք կարող անել ձեզ հետ։ Խուսափում եք մարդկանցից, հաճախ առանձնանում։ Ճանաչում եք թե ձեզ, թե մարդկանց։ Հակված եք գերագնահատել սեփական կարողությունները։

К Իշխող եք, խանդոտ։ Սիրում եք միշտ և ամեն ինչում առաջինը լինել, գերիշխող դիրք զբաղեցնել։ Դժվար է շփվել ձեզ հետ։ Անվճռական եք փոփոխությունների հարցում, հատկապես՝ անձնական կյանքում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am