Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները հակված են սխալ որոշումներ կայացնելու:
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնաբերական են, կարծում են, որ հարկավոր չէ շատ բան ծրագրել: Նրանք հակված են արագ որոշումներ կայացնելու: Խնդիրն այն է, որ Աղեղնավորները շատ անկեղծ են, հակված են հեշտությամբ վստահել մարդկանց, ինչը հանգեցնում է սխալ որոշումների կայացման: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են չափազանց ինքնավստահ լինել, ինչը հանգեցնում է սխալ որոշումների կայացման:
Այծեղջյուր: Այծեղջյուրները պրակտիկ են, հուսալի, աշխատասեր: Թվում է, թե նրանք միշտ ճիշտ որոշումներ են կայացնում, բայց Այծեղջյուրները երբեմն ցանկանում են կոտրել բոլոր կարծրատիպերը, չծրագրված քայլեր անել: Այս ամենը հանգեցնում է սխալ որոշումների կայացման:
Խոյ: Իմպուլսիվ են, անհամբեր: Եթե համադրեք անհամբերությունը, ռիսկի դիմելու սերն ու ինքնաբերականությունը, կհասկանաք, թե ինչու են Խոյերը սխալ որոշումներ կայացնում: Նրանք ժամանակ չեն ծախսում՝ դիտարկելու համար, թե ինչպիսին կարող են լինել իրենց որոշումների հետևանքները: Նրանք շրջահայաց չեն, անում են՝ ինչ ուզում են և երբ ուզում են:
Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար որոշումներ կայացնելը չափազանց բարդ խնդիր է: Որոշում կայացնելու համար տանջվելը ձանձրալի է Երկվորյակների համար: Այդ պատճառով էլ նրանք հակված են չմտածված որոշումներ կայացնել, որպեսզի շատ արագ ավելի հետաքրքիր բանի անցնեն: Որպես կանոն՝ հակված են ուշադրություն չդարձնել դետալներին, որոնք կարող են օգնել հասկանալ՝ արդյոք որոշումները խելամիտ են, թե ոչ:
Ձկներ: Լինում են ժամանակներ, երբ Ձկները չեն ցանկանում որևէ մեկի հետ գործ ունենալ, ինչը նրանց դրդում է հապճեպ, սխալ որոշումների կայացման: Նրանք հաճախ են «դիմում» հանրությանը՝ որոշումներ կայացնելիս ճիշտ ուղի ցույց տալու համար:
Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար երբեմն դժվար է ռացիոնալ որոշումներ կայացնել: Նրանց էմոցիոնալ վիճակը ճնշում է ռացիոնալ մտածողությունը: Խեցգետինները միշտ կենտրոնանում են նախկինում տեղի ունեցածի վրա և կարծում, թե կայացված որոշումների արդյունքները նույնը կլինեն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը