Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արմավենու յուղի արտադրության եւ վաճառքի ինդուստրիան համեմատում է ալկոհոլի եւ ծխախոտային արդյունաբերության հետ:
Կազմակերպության մասնագետները արդեն զեկույց են պատրաստում, որում խոստանում են պատմել արմավենու յուղի եւ ճարպակալման եւ այլ քրոնիկ հիվանդությունների միջեւ կապի մասին:
Ավելին՝ ըստ փորձագետների, արմավենու յուղի արտադրությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին:
Մասնագետները կարծում են, որ դժվար թե արմավենու յուղ պարունակող մթերքները, հեռանան շուկայից, այնուամենայնիվ, նրանք կոչ են անում փոխել իրենց վերաբերմունքը արմավենու յուղի եւ այն պարունակող մթերքների նկատմամբ:
Այսօր արմավենու յուղը շատ հայտնի է իր ցածր գնի եւ սննդային արդյունաբերությունում օգտագործման հարմարության շնորհիվ:
Սակայն առողջության համար այն այնքան էլ անվտանգ չէ. Համարվում է, որ այն բարձրացնում է «վատ խոլեստերինի» մակարդակն արյան մեջ, մեծացնում սրտանոթային եւ շատ այլ հիվանդությունների զարգացման վտանգը:
Արմավենու յուղն, ըստ մասնագետների, կարող է նույնքան վտանգավոր լինել, ինչպես ծխելն ու ալկոհոլ օգտագործելը, իսկ այս արտադրանքն արտադրողները այսօր նույնպիսի քաղաքականություն են վարում, ինչպես ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների արտադրողները: