Երազանքի աշխատանք. ճանապարհորդել ամսական 6900 եվրոյով. news.am
Advertisement 1000 x 90

Երազանքի աշխատանք. ճանապարհորդել ամսական 6900 եվրոյով. news.am

Royal Caribbean կրուիզային ընկերությունը աշխատող է փնտրում, որը 3 շաբաթ պետք է ծովային ճանապարհորդություններ կատարի և դրանց մասին պատմի համացանցում՝ ամսական 6900 եվրո աշխատավարձով:

Royal Caribbean ընկերությունը մտադիր է աշխատանքի ընդունել «ափի հետազոտողի», որը երեք շաբաթով ճանապարհորդության կմեկնի և կհետազոտի աշխարհի տարբեր երկրների ծովափերը, հայտնում է Turizm-ը: Աշխատողը պետք է ամեն օր իր տպավորությունները հայտնի համացանցում, հրապարակի իր արկածների տեսանյութերը և ուղևորություններից ուղիղ եթերներ վարի: Հաջողակ թեկնածուն պետք է այցելի Ալյասկայում սառցադաշտեր, Ճապոնիայում՝ Օսակա, նորվեգական ծովախորշեր և Դուբայ: Նշանակման վայրերի թվում է նաև Կարիբյան ծովում Կոկոկեյ մասնավոր կղզին, որը պատկանում է Royal Caribbean-ին:

«Ափի հետազոտողի» թափուր տեղին արձագանքելու համար անհրաժեշտ է Instagram-ում հրապարակել սեփական ճանապարհորդության պատմությունը: Դա կարող է լինել տեսանյութ կամ լուսանկար՝ @RoyalCaribbeanUK և #ShoreExplorer հեշթեգներով: Դիմումը կարելի է ներկայացնել մինչև մարտի 1-ը ներառյալ: Թեկնածուները պետք է 21 տարեկանից մեծ լինեն և ունենան գործող արտասահմանյան անձնագիր: Ճանապարհորդությունը մեկնարկում է 2019 թվականի ամռանը:

news.am