Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին
Advertisement 1000 x 90

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: Այդ մասին հայտնել Է Մոսխորհրդի թատրոնի մամուլի ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԶԼՄ-ները գրել Էին դերասանի շտապ հոսպիտալացման ու նրա ծանր վիճակի մասին, սակայն թատրոնում հայտարարել Էին, թե Յուրսկին հիվանդանոցում կանխարգելիչ բուժում Է ստացել: Թատրոնի եւ կինոյի խորհրդային եւ ռուս դերասան ու ռեժիսոր Սերգեյ Յուրսկին ծնվել Է 1935 թվականին Լենինգրադում:

1978 թվականից Յուրսկին ապրել ու աշխատել Է Մոսկվայում՝ Մոսխորհրդի անվան թատրոնում: 1991 թվականից դերեր Է կատարել ու ներկայացումներ բեմադրել «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում: Յուրսկին հանդիսատեսին հայտնի Է նաեւ «ՇԿԻԴ Հանրապետությունը», «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սեր եւ աղավնիներ» եւ բազմաթիվ այլ կինոֆիլմերում խաղացած դերերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: