«Քանի որ շաբաթ է ու ազատ օր է, մի ֆիլմ խորհուրդ տամ ՝ Закону тут не место։
Այս ֆիլմը յուրահատուկ է նրանով, որ ցույց է տալիս մասսայի իրական դեմքը։ Ֆիլմը 2 քաղաքապետերի մասին է, որտեղ առաջին քաղաքապետը թալանչի, կաշառակեր մարդ էր և քաղաքում իր կանոններն էին, դե ծանոթ եք արդեն։ Բայց գալիս է մի ժամանակ, երբ ժողովուրդը նրանից հոգնում է և ընտրություններին ընտրում են ազնիվ, մաքուր ու օրինապաշտ մի ուսուցչի, ով խոստանում է կարգ ու կանոն հաստատել։
Նոր քաղաքապետը կատարում է իր խոստումը, քաղաքում տիրում է օրինական վիճակ, ամեն ինչ կարգ ու կանոնով է դառնում։ Բայց քաղաքի բնակչությունը, որը սովորել էր արդեն նախկին բացթողի վիճակին ստիպում է, որ վերջինս հեռանա պաշտոնից, քանի որ հոգնել էին կարգ ու կանոնից։ Լիքը նմանություններ կային մեր իրականության հետ։ Լավ էլ չեմ պատմում․․․
Հաճելի դիտում »:
Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից: