Բարեգործական կազմակերպության աշխատակցուհի Դեբրա Գոդարդը՝ Անգլիայից, որոշել է վաճառել մատանին, որպեսզի օգնի մորը: Եվ անսպասելիորեն հարստացել է, տեղեկացնում է Life-ը:
Դեբրան 33 տարի առաջ մատանին գնել էր 10 ֆունտով: Կինը կարծել էր, որ մատանու քարը սովորական ապակու կտոր է: Եվ զարդն այդ ողջ ընթացքում պահում էր տուփի մեջ, քանի դեռ անգլուհու մայրը չէր տուժել խաբեբաների ձեռքից և կորցրել իր բոլոր խնայողությունները:
Այդ ժամանակ մատանու տերն ուղևորվեց ոսկերիչի մոտ, որպեսզի իմանա դրա մոտավոր արժեքը: Եվ շփոթահար վիճակում հայտնվեց փորձագետի խոսքերից: Պարզվեց, որ ապակու կտորի փոխարեն 26,27 կարատանոց անդամանդ է՝ տասնյակ հազարավոր ֆունտ արժողությամբ:
«Երբ ես գնացի ոսկերիչի մոտ, նա քիչ էր մնում ուշագնաց լիներ և ասաց. «Դու գիտես՝ ի՞նչ է սա: Սա ադամանդ է: Ես ամբողջ գիշերը նստած նայում էի դրան և մտածում՝ ինչ անել»,- պատմում է Դեբրան: Չհավատալով իր երջանկությանը՝ շփոթահար կինը որոշում է ադամանդի հաստատումը գտնել նշանավոր և հարգանք վայելող Sotheby՚s աճուրդների տանը: Եվ գտավ: Քարը գնահատեցին 740 հազար ֆունտ, գրում է The Sun-ը: