Աղեղնավորները կենդանակերպի ամենագրավիչ նշանն են: Նրանք կրակի նշանի ներկայացուցիչ են, ինչը նշանակում է, որ ձեռ վառ զգացմունքներ, մշտական անակնկալներ և շատ կիրք են սպասվում: Ահա ինչով է սպառնում Աղեղնավորների հանդեպ սերը:
Հետևողական չեն: Անցած շաբաթ Աղեղնավորները ձեզ ասել են, որ ծրագրավորմամբ են զբաղվում: Այս շաբաթ նրանք ցանկանում են ամեն բան իմանալ այգեգործության մասին: Նրանց տարբեր բաներ են հետաքրքրում, այդ պատճառով Աղեղնավորները հետաքրքիր և բազմակողմանի զարգացած մարդիկ են:
Սիրում են կատակել: Աղեղնավորները երբեք բաց չեն թողնում կատակելու հնարավորությունը: Նրանք ճկուն միտք ունեն, հումորի նուրբ զգացում, շատախոս են:
Ճկուն չեն: Աղեղնավորները չեն սիրում հանգստյան օրերին ընթրիք ծրագրել, երբ հոգնել են աշխատանքից և ցանկանում են տուն վերադառնալ ու հանգստանալ: Նրանք գնահատում են իրենց ժամանակը, որն այնպես են ծրագրում, կարծես հարաբերություններ ունեն իրենք իրենց հետ: Աղեղնավորներն անկախ են, հետևաբար՝ պետք չէ նրանցից գրաֆիկի շտկման սպասել:
Խորասուզվում են փիլիսոփայության մեջ: Ինչի՞ եք ձգտում կյանքում, ի՞նչ երազներ եք տեսնում, ինչի՞ց և ինչո՞ւ եք վախենում: Հարցեր, որոնք կարող են քննարկվել Աղեղնավորի հետ հանդիպման ընթացքում: Այո՛, նրանք փիլիսոփայական մտածողություն ունեն: Նրանք հետաքրքրված են բազմազան հարցերով և գաղափարներով: Եթե դա վախեցնում է ձեզ, դուք իսկապես պատրաստ չեք սիրել Աղեղնավորին:
Աղեղնավորներին երբեմն չի բավականացնում խոհեմությունը: Այո՛, Աղեղնավորները կարող են խոհեմություն չցուցաբերել, երբ խոսքը զգացմունքների մասին է: Նրանք ոչ միշտ են նախապես մտածում ամենի մասին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապրում են հանուն նոր փորձի, կարևոր չէ՝ այն դրական, թե բացասական կլինի:
Եթե Աղեղնավորները ձեզ դուր չեն գալիս, նրանք արագ կհեռանան ձեր տեսադաշտից: Աղեղնավորները կազատվեն ձեզնից, ինչպես աղբով լի պարկից: Նրանք չեն ցանկանում հարաբերություններ ունենալ մարդու հետ, ով չի ցանկանում լսել այն, ինչ փորձում են ասել:
Լավատես են: Աղեղնավորներն ազատ են և ղեկավարվում են «հետևեք սրտի թելադրանքին» սկզբունքով: Եթե սիրահարվել եք Աղեղնավորի, պատրաստ եղեք արգեսիվ լավատեսության մշտական հոսքի: Դա կարող է նյարդայնացնել, բայց Աղեղնավորները հակված են լավը տեսնել ամեն ինչում: Երբեմն կարող են անխոհեմ և անկայուն լինել, բայց կպայքարեն հանուն իրենց երջանկության, հետևաբար՝ նաև հանուն սիրելիի:
Նյութը soulpost.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը