Դեռ անցած շաբաթ բոլոր լրատվականները գրում էին, որ Ջորջ 7 Ամալ Քլունիները բաժանվում են, իսկ այժմ զույգին «բռնացրել են» Sunset Tower հյուրանոցում։
Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քլունիներին Հոլիվուդուն, որտեղ նրանք ռոմանտիկ միջավայրում ընթրել են։
Երեխաները նրանց հետ չեն եղել։ Հավանաբար տանն են մնացել դայակի հետ։
Հիշեցնենք, որ ամուսինները դաստիարակում են զույգ երեխաներին՝ Էլլային ու Ալեքսանդրին։
Նշենք, որ անցած շաբաթ նորություն էր տարածվել, ըստ որի Քլունին երեխաներին չի հանդիպել կես տարի, քանի որ Ամալը վերցրել է երեխաներին և տեղափոխվել Սիցիլիա։