Երգչուհի Սիլվա Հակոբյանի մայրիկը նշել է ծննդյան օրը։ Երիտասարդ երգչուհին ջերմ շնորհավորել է մայրկին՝ նրա հետ համատեղ լուսանկար հրապարակելով։
«Յուրաքանչյուր զավակի համար ամենաթանկ էակներն իր ծնողներն են։ Ու, երբ ուզում ես իրենց երախտիքի ու անսահման սիրո խոսքեր ասել, հասկանում ես, որ դա էլ է քիչ բնութագրելու համար այն ամենն, ինչ քո սրտում է…
Այդպես է նաեւ հիմա։ Մեկ բառով ասած`մի աշխարհ ու մի ՄԱՅՐ։ Շնորհավոր Ծնունդդ, իմ կյանքի ամենահրաշք էակ»,- Instagram-ում տեղադրված լուանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։