Ֆրանսիական ռոմանտիկ կատակերգություններն իդեալական տարբերակ են վալենտինյան երեկոյի համար: Փարիզյան նեղ և խուճուճ փողոցներ, բարդ և խճճված հարաբերություններ՝ համեմված նուրբ հումորով ու գեղեցիկ տեսարաններով:
Ձեզ ենք ներկայացնում 5 ֆիլմ, որոք կգեղեցկացնեն ձեր վալենտինյան երեկոն:
Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես/Влюбись в меня, если осмелишься/Jeux d’enfants, 2003
ռեժ.՝Յան Սեմյուել
դերերում՝Գիյոմ Կանե, Մարիոն Կոտիյար, Տիբո Վերխակ և այլք
Ժուլիենը և Սոֆին ծանոթանում են մանուկ հասակում և այդ ծանոթությունը կտրուկ փոխում է երկուսի կյանքը: Ժենեն Սոֆիին նվիրում է մոր զարդատուփը՝ կառուսելի տեսքով, և դրանից հետո սկսվում է նրանց անընդմեջ խաղն իրար և կյանքի հետ:
Սերն ապրում է 3 տարի/L’amour dure trois ans/Любовь живет три года, 2012
ռեժ.՝Ֆրեդերիկ Բեգբեդեր
դերերում՝Լուիզ Բուրգուեն, Գասպար Պրուստ և այլք
Լրագրող Մարկ Մարոննեն համոզված է, որ սերն ապրում է 3 տարի: Սկզբում զույգերի միջև սերն ու կիրքը անսահման է լինում, հետո դա վերածվում է ջերմ, ընկերական հարաբերության, իսկ վերջում ամեն ինչ մեռնում է և դառնում ձանձրալի: Նման կերպ մտածելու պատճառը այն էր, որ Մարկը երբևէ 3 տարուց ավելի չի սիրել մեկին:
Սերը խոչընդոտներով/Un bonheur n’arrive jamais seul/Любовь с препятствиями, 2012
ռեժ.՝Ջեյմս Յուտ
դերերում՝ Սոֆի Մարսո, Գադ Էլմալեխ և այլք
Սաշան ապրում է անհոգ կյանքով, գեղեցիկ աղջիկները, ընկերներն ու լավ երաժշտությունը նրա կյանքի անբաժան մասն են: Շառլոտտան արդեն երկու անգամ անհաջող ամուսնացել է և երրորդ անգամ չի պատրաստվում նույն սխալը գործել: Չնայած ով գիտի, թե ինչ անակնկալներ ունի պատրաստած ճակատագիրը:
Նրբություն/ La délicatesse /Нежность, 2011
ռեժ.՝Դևիդ Ֆոնկինոս, Ստեֆան Ֆոնկինոս
դերերում՝ Օդրի Տոտու, Ֆրանսուա Դամիենս
Մի օր գեղեցկուհի Նատալին առանց պատճառի ու դրան որևէ նշանակություն տալու համբուրում է երիտասարդ Մարկուսին: Կատարվածը գլուխնիվայր փոխում է երիտասարդի կյանքը. նա սկսում է ապրել Նատալիի անունը տալով և նրա մասին մտածելով: Բայց գեղեցկուհին ոչ մի կերպ ուշադրություն չի դարձնում երիտասարդի վրա:
Թափառաշրջիկի ստրատեգիան/La stratégie de la poussette/Клод в помощь,2012
ռեժ.՝ Կլեման Միշել
դերերում՝ Շառլոտ լը Բոն, Ռաֆաել Պերսոնաս և այլք
Թոմասն իր անպատասխանատվության պատճառով կորցնում է սիրելի աղջկան: Նրա ետ բերելու բոլոր միջոցները դատապարտված են անհաջողության և նրան մնում է մի ելք՝ հարևանի երեխային վերցնել իր խնամքի տակ և հոգատար հայրիկի դեր խաղալ: