«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում
Advertisement 1000 x 90

«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում

«Ամենագեղեցիկ դասախոսուհուն» գտել են Տայվանում ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տայվանցի դասախոսուհին հանրաճանաչ Է դարձել այն բանից հետո, երբ ուսանողները հրապարակել են նրա լուսանկարները: Աղջկան արագորեն կոչել են «ամենակրակոտ դասախոսուհին»:

Այդ մասին հաղորդել Է Daily Mail հրատարակությունը: Չեն Ցզյա Վենը հեղինակային իրավունքի վերաբերյալ դասախոսություն Է կարդացել Չժունլի քաղաքի Տեխնոլոգիաների գիտության ինստիտուտում: Ուսանողները լուսանկարել են 28-ամյա դասախոսուհուն, որը կարճ սեւ զգեստը հագին գրատախտակի մոտ նրանց բացատրում Է նյութը, եւ լուսանկարները տարածել են սոցիալական ցանցերում:

Չենի անակնկալ ժողովրդականության պատճառով բաժանորդների թիվը նրա Instagram-օգտահաշվում հասել Է 91 հազարի: Չենն ինքը շարունակում Է սովորել Չինական մշակույթի համալսարանում եւ վարում Է ֆակուլտատիվ՝ նվիրված գիտելիքների Էկոնոմիկային եւ մտավոր սեփականության ոլորտի իրավունքին: Ազատ ժամանակ աղջիկը դաշնամուր եւ ֆլեյտա Է նվագում: Չենի գեղեցկությունն այնպես Է գերել սոցիալական ցանցի օգտատերերին, որ նրանք կրկին դասախոսություններին հաճախելու ցանկություն են հայտնել: Նաեւ մեկնաբանները ենթադրել են, թե ուսանողները երբեք չեն բացակայում դասախոսուհու պարապմունքներից, բայց դժվարանում են առարկայի վրա կենտրոնանալու հարցում: