Աշխարհահռչակ «Ֆորդ» ընկերությունը հատուկ մահճակալ է ստեղծել իրար անհանգստացնող զույգերի համար։ Այս մասին հայտնում է dailymail–ը։
Ընկերության աշխատակիցները զրուցել են «Ինչպես քնից հագենալ» գրքի հեղինակ Նիլ Սթենլիի հետ և հասկացել, որ քնած ամուսինների` մեկը մյուսի տարածք ներխուժելը կարող է հանգեցնել հարաբերությունների դադարեցման։ Նրանք որոշել են լուծել այս խնդիրը և հատուկ մահճակալ են ստեղծել։ Եթե քնած զույգերից մեկը փորձի դուրս գալ իր համար նախատեսված տարածքից, անկողինը կխանգարի նրան և տեղը կվերադարձնի։