Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի նոր եթերաշրջանում կշարունակվի «Ազիզյանները» սիթքոմը։ Այս մասին Tert.am Life-ի տեղեկությունը հաստատեց նախագծի պրոդյուսեր և ռեժիսոր Արման Մարությանը։
Մի քանի օրից կմեկնարկեն նախագծի նոր եթերարջանի նկարահանումները։ Թե ինչ զարգացումներ են սպասվում, ստեղծագործական թիմը կներկայացնի ավելի ուշ։ Սա «Ազիզյանների» արդեն 6–րդ եթերաշրջանն է։ Սիթքոմի վարկանիշը շարունակում է բարձր մնալ նույնիսկ այն բանից հետո, երբ Հայկ Մարությանը դադարեց նկարահանվել։
Այս եթերաշրջանում ևս նախագծում կշարունակվի նկարահանվել Գարիկ Պապոյանը, որն Ազիզյանների ընտանիքին միացավ 5–րդ եթերաշրջանում։
«Ազիզյանների» նոր եթերաշրջանը եթերում կլինի մարտից։
Ավելի մանրամասն՝ life.tert.am