
Պատրաստման եղանակը
- Եփել սովորական հավի արգանակ, ըստ ճաշակի աղ ցանել:
- Կարտոֆիլը կտրատել խոշոր կտորների և ավելացնել կաթսայի մեջ:
- Հետո ավելացնել վարսակի փաթիլները:
- Տապակել մանր կտրատված սոխը՝ տոմատի մածուկով:
- Ըստ ցանկության՝ ապուրի մեջ ավելացնել աջիկա, ինչպես նաև՝ տղեմալի կամ սացեբելի:
- Պատրաստի ապուրի մեջ ավելացնել կտրատված կանաչի և սխտոր:
- Կաթսան ծածկել կափարիչով, անջատել կրակը և թողնել մոտ 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը