
Բաղադրիչներ
- Ալյուր – 7 ճ/գ
- Կեֆիր – 1 բաժակ
- Ձու – 3 հատ
- Մայոնեզ – 1 բաժակ
- Աղ և սոդա – մեկական պտղունց
- Կարագ՝ թխելու համար
Պատրաստման եղանակը
- Հարել ձուն, հետո ավելացնել կեֆիրը, մայոնեզը և նորից հարել:
- Զանգվածին ավելացնել մաղած ալյուր, սոդա, աղ և լավ հունցել:
- Խմորի կեսը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
- Վրան հավասարաչափ տեղաբաշխել միջուկը (օրինակ՝ շոգեխաշած կաղամբը) և վրան լցնել խմորի մնացած մասը:
- Թխել 30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը