Հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հաճախ միմյանց հանդեպ սխալներ են գործում։ Դա վերաբերում է՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց։
Այնուամենայնիվ, տղամարդիկ կարող են բացթողումներ ունենալ, որոնք կանայք չպետք է ներեն։
Եվ այստեղ հարցը բոլորովին էլ դավաճանությունների մեջ չէ։
- Սիրելի կնոջ տհաճ հոբբիներն ու աշխատանքները։
Դա խոսում է այն մասին, որ զուգընկերն իր երկրորդ կեսի հանդեպ հարգանք չի տածում։ Նրանց համար էականորեն հեշտ է նրան անլուրջ կերպով վերաբերվելը։
- Սեփական անհաջողության համար կնոջը մեղադրելը։
Տղամարդիկ, ովքեր իրենց կանանց մեղադրում են իրենց պարտությունների մեջ, չեն կարողանում պատասխան տալ իրենց արարքների համար։ Նրանց համար էականորեն հեշտ է մեղքն այլ մարդու վրա բարդելը։
- Կնոջն անձնական նպատակների համար օգտագործելը։
Գտնվելով հարաբերությունների մեջ՝ անհրաժեշտ է հիշել, որ չի կարելի կատարել անձնական տան աշխատողի, խոհարարի կամ էլի ինչ-որ մեկի դերը։
- Այլ կանանց հետ նամակագրությունը։
Եթե ձեր կյանքի ուղեկիցը նամակագրություն է վարում այլ կանանց հետ, ապա այդպիսի մարդուն չարժե վստահել, և պետք է հնարավորինս շուտ կտրել ցանկացած շփում, առավել ևս, եթե այդ գործողությունը ձեր թիկունքում է կատարվում։
- Անմարդկային լինելն ու ուրիշներին կարեկցելու անկարողությունը։
Չարժե հարաբերություններ կառուցել այն մարդու հետ, ով կարող է թեթևությամբ ու առանց զղջալու՝ մարդկանց ու կենդանիներին ֆիզիկական ու հոգեբանական վնաս հասցնել։ Այդպիսի տղանարդը շատ դաժան է, ու ժամանակի հետ այդ որակներն ավելի վառ կարտահայտվեն։
Նա կարող է բռնություն գործադրել սիրելի կնոջ նկատմամբ։ Առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել կենդանիների հանդեպ նրա վերաբերմունքին։ Եթե նա թեկուզ մեկ անգամ միտումնավոր վնաս հասցնի կենդանուն, ապա այդպիսի մարդուն պետք է հրաժեշտ տալ։
- Ստիպում է անել այն, ինչ չես ուզում։
Դա նշանակում է, որ զուգընկերը հարգանք չի տածում իր ընկերուհու հանդեպ։
- Ալկոհոլի չարաշահում ու թմրամոլություն։
Եթե տղամարդը մեծ չափաբաժիններով ալկոհոլ է օգտագործում ու թմրանյութ, առողջ հարաբերություններ այդպիսի մարդու հետ կառուցել չի ստացվի։ Նա միայն ներքև կքաշի իր զուգընկերուհուն։
- Սուտ։
Եթե տղամարդը փորձում է խաբել նույնիսկ մանրուքներում, ապա նրան ընդհանրապես չարժե վստահել։ Նա կարող է ողջ կյանքում խաբել։
- Նվաստացում։
Սիրելի մարդուն ստորացնելն աններելի է, դա բացարձակապես չի խոսում սիրո մասին, անգամ, եթե դա արվում է կատակի տեսքով։
- Խնդիրների անտեսում։
Սիրելի մարդը միշտ պետք է հետաքրքրվի ի հայտ եկած խնդիրներով։ Եթե դա չկա, նշանակում է՝ նա անտարբեր է կնոջ նկատմամբ։
- Ներկայիս հարաբերությունների համեմատությունը նախկինների հետ։
Ներկայիս զուգընկերուհուն նախկինների հետ համեմատելը հարգանքի բացակայության դրսևորում է, որը ներել չի կարելի։
- Հարազատների ու ընկերների նկատմամբ ծաղրական ու կոպիտ վերաբերմունքը։
- Անձնական նամակագրության ընթերցանությունը և անձնական տարածք ներխուժումը։
Դա խոսում է այն մասին, որ նա ձեզ չի վստահում։
- Սիրելիին չի աջակցում։
Եթե զուգընկերը չի ուզում սփոփել իր ընկերուհուն, երբ նրա կյանքում սև գիծ է, նշանակում է, նա անտարբեր է նրա նկատմամբ։
- Հիշում է հին նեղվածությունները։
Չի կարելի հարաբերություններ կառուցել մարդու հետ՝ հիշելով բոլոր նեղվածություններն ու ողջ բացասականը։
- Ինչ-որ մեկին կնոջից բարձր է դասում։
Միմյանց սիրող զուգընկերները պետք է միմյանց իրենց առաջնահերթություններում դնեն։
- Օտարներին ցուցադրում է ձեր ինտիմ լուսանկարները։
Դա շատ անձնական է, ու միայն դուք երկուսով պետք է իմանաք այդ մասին, և եթե նա երրորդ մարդու է ներգրավում դրա մեջ, անհապաղ հեռանալ է պետք այդպիսի տղամարդուց։
- Չի արտահայտում իր սերը։
Մարդը միշտ պետք է հաստատի իր զգացմունքները։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը