Կամերոն Դիասի Facebook-յան գրառումը. Ես հարգում եմ տղամարդկանց:
Նրանք կյանքը ավելի հետաքրքիր են դարձնում, ձեռք են մեկնում, դուռ բաց անում, շոկոլադ են գնում, շորեր:
Նրանք դիմավորում են մեզ օդանավակայաններում: Նրանք պատերազմի էլ կգնան, եթե կարիք լինի: Նրանք խիզախ են:
Ես հարգում եմ տղամարդկանց:
Նրանք ասում են. «խնդիր չկա, դա ինչ հարց է որ…», և իսկապես, խնդիրներ չկան…
Նրանք գալիս են մեր հետևից, ուղեկցում են, տանը խնամում են, հոգ տանում…
Նրանք սիրում են, երբ մենք առանց շպարի ենք: Գրկում են, եթե ինչ-որ տեղ ցեխ է, նրանց թվում է, թե մենք փոքր երեխա ենք, և մեզ հարկավոր է շոյել, սիրել: Իրավացի են:
Նրանք հայր են դառնում, մեր երեխաներին ազգանուն շնորհում: Նրանք պաշտպանում են մեզ: Նրանք բուրում են թարմ օծանելիքով:
Ես հարգում եմ տղամարդկանց:
Նրանց խոսքերն ու արարքները հաճախ են համընկնում:
Նրանց միշտ հետաքրքրում է, թե որտեղ ենք մենք: Համառում են, որ վճարեն մեր սուրճի համար, չնայած, իրենք էլ չգիտեն, թե ինչու: Նրանք տանում են մեր կամակորությունները, իսկ ընկերներին ասում են՝ «վատ բնավորություն ունի, բայց նա այնքան գեղեցիկ է…»:
Նրանք մեզ ներում են, չնայած մենք, ի դեպ, նրանց չենք ներում…
Նրանք ուժեղ են:
Ես հարգում եմ տղամարդկանց: