Այս պատմությունը տեղի է ունեցել 1956 թվականին, 60 տարի առաջ:
Դա կարելի է համարել ԽՍՀՄ պատմության ամենամիստիկ իրադարձությունը: Կույբիշև քաղաքը այդ տարիներին համարվել է փակ քաղաք:
Քաղաքի ծայրամասում բնակվող Զոյան, Նիկողայոս Հրաշագործի սրբապատկերը ձեռքին քարանում է: Այդ պատմությունը համամիութենական սկանդալի է վերածվում: Մարդկանց հոծ զանգվածները ցրելու համար իշխանությունները հեծելազոր են կանչոմ, իսկ պարտիականները ամեն բան արել են, որ թաքցնեն այդ պատմությունը:
Հասարակ մարդիկ ասում էին, որ նրան Աստված է պատժել: Շտապօգնության բժշկուհի Աննան, տեսնելով տեսարանը, համրել է, չի կարողացել անգամ ներարկում անել, սրբապատկերը ձեռքից վերցնել: Զոյան աննշան սրտի խփոց է միայն ունեցել, կյանքի ոչ մի այլ նշան…
Առեղծվածային պատմությունը ականատեսների պակաս չի ունեցել, կան նաև պարտիական զեկուցագրեր, իսկ 2009 թ. գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել՝ «Հրաշք»:
Դեպքը տեղի է ունեցել 1956 թ. դեկտեմբերի 31-ին, Կույբիշև քաղաքի Չկալովի փողոցի վրա: Այդտեղ է ապրել Կլավդիա Բոլոնկինան, ում տղան որոշած է լինում Նոր տարվա հանդես անել և հրավիրել ընկերներին, զվարճանալու: Հրավիրվածների մեջ է լինում Զոյա անունով աղջիկը, ով նոր էր սկսել հանդիպել Կլավդիայի որդու՝ Նիկոլայի հետ: Սկսում են պարերը, աղջիկն էլ, թե՝ չկա Նիկոլայը, կպարեմ Նիկոլայ (Նիկողայոս) սրբի հետ: Ընկերներն ասում են, որ նման բան չանես, դա մեղք է: Աղջիկը հակադարձում է, եթե Աստված կա թող պատժի ինձ: Դա ասելով, նա, սրբապատկերը գրկած՝ քարանում է, ասես արձան…
Տեղի իշխանությունները տեսնելով, որ բժիշկները ոչինչ անել չեն կարողանում, հոգևորականների են բերում: Սակայն նրանք էլ ոչինչ անել չեն կարողանում: Գաղտնիքը չբացահայտելու սպառնալիքով, իշխանությունները ահաբեկում են սովորական մարդկանց: Օգնության է գալիս վարդապետ Սերաֆիմը (Պոլոզ): Նա աղոթում է, կարողանում է աղջկա ձեռքից անջատել սրբապատկերը, բայց կանխատեսում, որ աղջիկը կարթնանա միայն 128 օրից, Սուրբ Զատկի ժամանակ: Այդպես էլ լինում է:
Արթնացումից հետո, Զոյան նույնը այլևս չի լինում: Նա շարունակ բղավում է, օգնության կանչում, մարդկանց աղոթքի կոչ անում, քանի որ աշխարհը մեղքի մեջ է, պետք է ուշքի գալ… Մարդիկ զանգվածաբար սկսում են եկեղեցի հաճախել, խաչեր գնել:
Իշխանությունները ստիպում են, որ օգնության հասած հոգևորականը գաղտնի պահի ամեն բան, նա հրաժարվում է: Նրան մեկուսացնում են… Բանտարկությունից հետո հոգևորականին ոչ ոք այդ քաղաքում այլևս չի տեսնում:
Մարդը բարիանում է, ժամանակավորապես: Հոգևորի զարգացման համար անհրաժեշտ է բաց անել սրտի դռները՝ բարու և սիրո առաջ: Դրա համար անհրաժեշտ է հոգու աշխատանք: Կրոնական ատրիբուտները ոչ մի կապ չունեն:
Հարց է առաջանում. հավատքի արթնացման համար անպայման պետք են դրամաներ և ողբերգություններ, ինչպես դա տեղի է ունեցել Զոյայի ժամանակ… հրաշքնե՞ր… քանի կայծակը չի խփել, մուժիկը չի խաչակնքվում…
nnm.me