1920-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացման։ Երկու ամիսը բավական եղավ, որպեսզի բոլշեւիկների իշխանությունը վարկաբեկվի ժողովրդի աչքում եւ դառնա ատելի վարչակարգ։ Արդեն հունվարին 1200 հայ զինվորականներ ձերբակալվեցին եւ աքսորվեցին Ռուսաստան։ Բանտերն ու Չեկայի զնդանները լցվեցին հայ մտավորականներով, պետական ու կուսակցական գործիչներով։ Փետրվարի 10-ին տեղի ունեցան նոր ձերբակալություններ։ Եւս 200 հոգու բռնությամբ տեղափոխեցին Չեկայի շենքը։ Նրանց թվում էին Հ. Քաջազնունին, Լ. Շանթը, Ն. Աղբալյանը։ Փետրվարի 16-ին ապստամբ ժողովուրդը շրջապատեց մայրաքաղաքը։ Գիշերը տեղի էին ունեցել բանտարկյալների դաժան սպանություններ…
Ժամանակագրություն 1921 թ. Փետրվարյան ապստամբության
Փետրվար 18 – Ապստամբած շրջաններից Երեւան իջան ժողովրդական ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի ու խմբապետ Մարտիրոսի ղեկավարությամբ։ Երեւանը մաքրվեց բոլշեւիկներից։ Սրանք փախուստի դիմեցին Ղամարլու-Շարուր ուղղությամբ։ Ճանապարհին 60 մարդ սպանեցին գյուղերում, քշեցին տավարը… Նույն օրը խորհրդարանի շենքում կյանքի կոչվեց Սիմոն Վրացյանի կառավարությունը ՀՓԿ անունով։ Բանակի ընդհանուր հրամանատար նշանակվեց գնդապետ Կուռո (Սուրեն) Թարխանյանը։
Փետրվար 19 – Լույս տեսավ ՀՓԿ պաշտոնաթերթ Ազատ Հայաստան թերթը։
Փետրվար 26-28 Բոլշեւիկյան զորամասերն անցան ընդհանուր հարձակման։ 2 կմ հեռավորությունից ռմբակոծում էին Երեւանը։ Ռումբեր ընկան նաեւ ամերիկյան որբանոցի վրա։ Թշնամու գրոհը հետ մղվեց։
Մարտի 1 Կարմիրները գիշերը լքել էին դիրքերն ու փախել։ Ղամարլու-Շարուր շրջանում իրենց կատաղությունը թափել էին խաղաղ բնակչության վրա. սպանել էին հազար գյուղացիներ, որոնց մի մասին կացնահարել ու լցրել էին հորերն ու գինու կարասների մեջ, բռնագրավել հացն ու մթերքը…
Մարտի 15
ՀՓԿ-ն Երեւանում, Վաղարշապատում ու Աշտարակում հայտարարեց 20-32 տարեկանների զորակոչ։
Մարտի 15-20
Ղամարլուի ճակատում փ
կատաղի կռիվներ ռուս-ադրբեջանական զորամասերի դեմ։ Հայ բոլշեւիկները շարունակում են բռնությամբ զինվորագրել երիտասարդությանը։
Մարտի 20
Թիֆլիսից Երեւան է գալիս Հովհաննես Թումանյանը, ով ծանոթանալով իրերի կացությանը հեռագրում է Օրջոնիկիձեին. <<Հինգերորդ օրն է Երեւանում եմ։ Թիֆլիսում եղած համոզումը Հայաստանի դեպքերի մասին իրականությանը չի համապատասխանում… Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, թե ամբողջ հեղափոխության ընթացքում կարմիր բանակն ավելի անմիտ կռիվ չի վարել։ Այդ պատճառով ջերմորեն խնդրում եմ ձեր հեղինակավոր միջնորդությունը, որպեսզի շուտափույթ վերջ տրվի արյունահեղությանը>>։ Օրջոնիկիձեն չպատասխանեց։
Մարտի 25
Թշնամին անցավ ընդհանուր հարձակման։
Ապրիլի 2
Քանաքեռի բարձունքից որոտում էին ռուսական թնդանոթները։ Հայոց զորքն ու բազմահազար բազմությունը նահանջեցին Սյունիք։ Թշնամին վախով իջավ ամայացած քաղաք, ուր նրան դիմավորեցին պարսից հյուպատոսը, մի ամերիկացի բժիշկ եւ Օրջոնիկիձեի ուղարկած բանաստեղծը։