Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է պոռնոյի դիտման անսպասելի «կողմնակի ազդեցություն»

Կանայք, զուգընկերները կամ ամուսինները, ովքեր պարբերաբար պոռնո են դիտում, կարող են բախվել մարսողական վարքագծի խախտումների հետ։ Այդպիսի կանայք հաճախ մեղք են զգում շատ ուտելու համար և հաճախ չափազանց մտահոգ են սեփական քաշով կամ ճարպային կուտակումներով։

International Journal of Eating Disorders –ում հրատարակված հետազոտության համաձայն, որ կատարել են  Ohio State University-ի գիտնականները, տղամարդիկ, որոնք հաճախ են պոռնո դիտում, ավելի հաճախ են ճնշում գործադրում իրենց զուգընկերուհիների վրա, պահանջելով, որ նրանք նիհարեն, ինչը ավելի է վատացնում կանանց սննդային վարքագծի խախտումը։

Այս հետազոտությունը կարելի է համարել առաջինը՝ այն առումով, որ ոչ թե երիտասարդ աղջիկների, այլ երկարատև հարաբերություններ հաստատող հասուն կանանց վրա զուգընկերների ազդեցության մասին է։ Հետազոտությանը մասնակցած կանանց միջինը տարիքը 34 է։

Հետազոտության մասնակից 409 ամերիկուհիներ, որոնք հարաբերությունների մեջ են տղամարդկանց հետ, պատասխանել են այնպիսի հարցերի, որոնք պարզում են սննդային վարքագծի խախտման ախտանշանները։ Նրանց հարցրել են նաև իրենց նիհարել ստիպող զանգվածային լրատվամիջոցների, զուգընկերների, ընկերների և ընտանիքի անդամների կողմից ճնշումների մասին։ Կանայք նաև հայտնել են, թե քանի ժամ է շաբաթական իրենց այժմյան կամ նախկին զուգընկերը պոռնո դիտում։

Այնուհետև հետազոտողները վերլուծել են պատասխանները և կանանց մոտ սննդային վարքագծի խախտման, զուգընկերոջ կողմից ճնշումների ենթարկվելու և հաճախ պոռնո դիտելու միջև հստակ կապ հայտնաբերել։ Ընդ որում, նիհարել պահանջելու ճնշումը զուգընկերոջ կողմից ավելի կործանարար ազդեցություն է ունեցել, քան նման ճնշումը այլ մարդկանց կողմից։

Հետազոտողների խոսքերով, այս բոլոր գործոնները հասկանալը կարող է բարելավել սննդային վարքագծի խախտման պրոֆիլակտիկան և բուժումը։

med.news.am