Բուսակերային բուրգերներում ճարպն ավելի շատ է, քան սովորական բուրգերներում
Advertisement 1000 x 90

Բուսակերային բուրգերներում ճարպն ավելի շատ է, քան սովորական բուրգերներում

Վերջին շրջանում շատ տարածված են բուսակերային բուրգերները և ոչ միայն բուսակերների շարքերում: Սակայն քչերն են տեղյակ, թե դրանք որքան վտանգավոր են: The Daily Mail-ը հայտնում է, որ այդ բուրգերներում մինչև 10 անգամ ավելի շատ հագեցած ճարպեր կան, քան սովորական մսով բուրգերներում:

Օրինակ՝ մսով բուրգերներից մեկում հայտնաբերվել է 20 գրամ հագեցած ճարպ. սա միջինվիճակագրական կնոջ օրական նորման է և տղամարդու օրական նորմայի երկու երրորդը: McDonald’s-ի Բիգ Մաքում պարունակվում են 9,5 գրամ ճարպեր, իսկ դասական համբուրգերում՝ 3,3 գրամ հագեցած ճարպեր:

Փորձագետները բուսակերային բուրգերներում ճարպերի մեծ պարունակությունը բացատրում են կոկոսի յուղի կիրառմամբ: Բարեբախտաբար, ջերմամշակումից հետո ճարպերի խտությունը մի փոքր նվազում է:

Ամեն դեպքում, հագեցած ճարպերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ հավանականության հետ: Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ բուսակերային տարբերակները, բացի հագեցած ճարպերից, վտանգավոր են նաև աղի ու կալորիաների մեծ պարունակությամբ:

med.news.am