Kitchenmag.ru կայքը գրում է, որ ճիշտ սնունդը հաջողության 50 տոկոսն է, եթե ցանկանում եք նիհարել: Ակտիվ կենսակերպն ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս կարևոր դեր են խաղում, սակայն ձեր սննդակարգից է կախված՝ արդյոք հաջողություն կունենա՞ք, թե՞ ոչ: Կայքը ներկայացրել է 5 մթերք, որոնք կարելի է ուտել նիհարել ցանկացողներին:
Մոշ և հապալաս:
Այդ երկու հատապտուղները բազմաթիվ օգտակար նյութեր են պարունակում, որոնք նպաստում են արյան մեջ վտանգավոր խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Սրանք քիչ կալորիաներ են պարունակում, ինչպես նաև ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն: Դա նշանակում է, որ այս հատապտուղներն օգտագործելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը շատ չի բարձրանում, և քաղցի զգացում չի առաջանում:
Դդմիկ:
Այն ընդունակ է լավացնել նյութափոխանակության համակարգը, օգնում է օրգանիզմից հանել շլակներն ու տոքսինները: Այս մթերքի 100 գրամն ընդամենը 15 կալորիա է պարունակում: Չնայած ցածր կալորիականությանը՝ այս մթերքը շատ սննդարար է և լավ յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի դա՝ այն երկար ժամանակով հագեցվածության զգացում է առաջացնում:
Դդում:
Այն նույնպես կարող է օգտակար լինել նիհարել ցանկացողներին: Այն շատ օգտակար է և սննդարար: Նույնիսկ ջերմային մշակումից հետո այն պահպանում է իր օգտակար հատկությունները: Դդումը հարուստ է A, E, C, K, T վիտամիններով, մագնեզիումով, կալցիումով, երկաթով, կալիումով:
Սմբուկ:
Այն օգնում է կարգավորել արյան մեջ երկաթի պարունակությունը: Շատ հաճախ սմբուկը կարելի է հանդիպել այն անձանց կերակրացանկում, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: 100 գրամ սմբուկը պարունակում է 35 կալորիա:
Ձուկ և ծովամթերք:
Ձուկն ու ծովամթերքը համեղ են, սննդարար և, որ ամենակարևորն է, շատ օգտակար: Սրանք հեշտ յուրացվող սպիտակուցների աղբյուր են: