Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով. urolog.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան:

Առավոտյան էրեկցիան վերաբերվում է բոլոր տղամարդկանց, նույնիսկ ներաարգանդային կյանքին: Իսկ կանանց մոտ հայտնի է որպես գիշերային ծլիկային էրեկցիա: Առնանդամի էրեկցիան տեղի է ունենում առնանդամի արյունատար անոթների վրա նյարդային և էնդոկրին համակարգերի բարդ ազդեցության հետևանքով

Երբ տեղի է ունենում սեռական գրգռում, ուղեղից քիմիական գրգիռ է ուղարկվում դեպի առնանդամի արյունատար անոթների նյարդեր ՝ թույլատրելով արյան հոսքը, բերելով վերջինիս մեծացման և էրեկցիայի առաջացման:

Ուղեղի ռեակցիայի վրա որոշակիորեն ազդում են որոշ հորմոններ, ինչպիսին է տեստոստերոնը (հիմնական արական հորմոնը):

Այս մեխանիզմը կարող է գործել նաև առանց ուղեղի մասնակցության՝ ողնուղեղում տեղի ունեցող չվերահսկվող ռեֆլեկտոր ազդեցության հետևանքով: Սրանով է բացատրվում ողնուղեղի վնասմամբ  մարդկանց մոտ դեռևս էրեկցիայի առաջացումը՝ առանց սեռական գրգռվածության:

Գիշերային էրեկցիայի պատճառները:

Առնանդամի գիշերային էրեկցիան տեղի է ունենում աչքերի արագ շարժումների փուլի (REM), այսինքն երազատեսության ժամանակ: Այն տեղի է ունենում ուղեղի որոշ հատվածների ակտիվացման հետևանքով և իր մեջ ներառում է վերջինիս այն հատվածները, որոնք պատասխանատու են պարասիմպատիկ նյարդերի խթանման, սիմպատիկ նյարդերի ընկճման և սերոտոնինի արտադրության համար:

Քունը կազմված է 2 հիմնական փուլերից՝ աչքերի արագ շարժումների (REM) և առանց աչքերի արագ շարժումների (non-REM): Քնի REM փուլի ժամանակ  տեղի է ունենում ակտիվացված համակարգի փոխարինում՝ սիմպատիկից պարասիմպատիկի: Իսկ պարասիմպատիկ նյարդի գրգռման հետևանքով  առաջանում է էրեկցիա: Այն սպոնտան է տեղի ունենում և արթուն լինել չի պահանջում: Անհայտ պատճառներով, որոշ տղամարդիկ (հատկապես տարեցներ) կարող են առնանդամի գիշերային այտուցվածություն զգալ քնի ոչ-REM փուլի ժամանակ:

Էրեկցիայով արթնանալու պատճառը կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ մենք հաճախ արթնանում ենք՝ դուրս գալով քնի REM փուլից:

Ապացուցված է, որ տեստոստերոնը ամենաբարձր մակարդակին է գտնվում առավոտյան ժամերին: Այս հորմոնը ավելացնում է գիշերային էրեկցիաների հաճախությունը: Հետաքրքիր է, որ տեստոստերոնը կարող է խթանվել տեսողական էրոտիկ ազդակներով կամ ինդուկցվել երևակայությամբ: Դրանք հիմնականում պայմանավորված են ուղեղի «պարգևատրման համակարգով», որը դոպամին է անջատում:

Քնի մեկ ցիկլը կազմված է REM և NREM փուլերի հերթագայումից, միջինում այն տևում է 90 րոպե և առողջ քնի պայմաններում մեկ գիշերվա ընթացքում կրկնվում է 4-6 անգամ, հետևաբար, տղաամարդկանց մոտ մեկ գիշերվա ընթացքում կարող են  տեղի ունենալ՝ 4-6 էրեկցիաներ: Սակայն դա պայմանավորված է քնի որակով և այդ պատճառով կարող են ամեն օր չառաջանալ: Տարիքի հետ գիշերային էրեկցիաների քանակը և որակը աստիճանաբար նվազում է, ինչը կարող է վկայել սեռական մոտալուտ խնդիրների մասին:

Կանանց դեպքում այս երևույթը ավելի քիչ է ուսունասիրվել: Պարզվել է, որ քնի REM փուլի ժամանակ հեշտոցի մեջ արյան հոսքի իմպուլսներ են առաջանում բերելով հեշտոցային զգայնության ու խոնավության:

Ինչո՞ւ է կարևոր գիշերային էրեկցիան:

Ամենակարևոր տվյալը այն է, որ այդ գիշերային էրեկցիաների միջոցով, առնանդամը ստանում է թթվածին և խորշիկային մարմնի համար դա շատ կարևոր պայման է հետագայում՝ էրեկցիա առաջանալու առումով:
Ենթադրություններ կան, որ էրեկտիլ վիճակում առնանդամը առավոտյան տղամարդուն տեղեկացնում է միզապարկի լցվածության մասին: Հավանաբար առավոտյան էրեկցիայի պատճառն այն է, որ լցված միզապարկի անգիտակցական զգացողությունը խթանում է ողնաշար մտնող նյարդերը, որոնք անմիջապես արձագանքում են՝ առաջացնելով էրեկցիա (ողնուղեղային ռեակցիա): Դրանով է բացատրվում էրեկցիայի անհետացումը միզապարկի դատարկումից հետո:

Գիշերային էրեկցիայի բացակայությունը կարող է վկայել էրեկտիլ դիսֆունկցիայի մասին: Շաքարային դիաբետի ժամանակ կարող են բացակայել գիշերային էրեկցիաները, որը հիմնականում պայմանավորված է առնանդամի անոթավորման և նյարդավորման խանգարումներով: Այս դեպքում դիտվում է քնի ժամանակ գլխուղեղի գիշերային էրեկցիա առաջացնող գրգիռների վատ պատասխան:

Համարվում է, որ գիշերային էրեկցիաները կարող են կիրառվել որպես էրեկցիայի առաջացման ունակության անատոմիական մարկեր (ի նշան մարմնի հիմնական բնազդների գործունեության), քանի որ դա կախված չէ հոգեբանական գործոններից, որոնք կարող են ազդել էրեկցիայի վրա արթուն ժամանակ: Սակայն ուսումնասիրոթյունները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության խանգարումները (ծանր դեպրեսիա) կարող են ազդել գիշերային էրեկցիայի վրա: Հետևաբար նրա բացակայությունը հիվանդության կամ ցածր տեստոստերոնի պարտադիր ցուցանիշ չէ:

Այսպիսով, գիշերային էրեկցիայի առկայությունը լավ նշան է, սակայն կարևոր է հիշել սննդի, ապրելակերպի, վատ սովորությունների և ուղեկցող հիվանդությունների կանխարգելման մասին:

urolog.am