52-ամյա գեղեցկուհին Instagram-ում իր լուսանկարն Է ներկայացրել երկրպագուներին: Եվ, նայելով նրան, սկսում ես մտածել, որ ժամանակը մոդելի կողքով Է անցել:
Սինդի Քրոուֆորդի մասին ինչ-որ ձեւով լսել Է յուրաքանչյուր ոք: Մոդելը 90-ական թվաքանների սեքս-խորհրդանիշն Էր եւ չԷր իջնում հանդեսների շապիկներից: Բայց, պարզվում Է, այժմ Էլ հանրաճանաչ գեղեցկուհին կարող Է զարմացնել երկրպագուներին:
Սինդին մյուս մոդելների շարքում բոլորովին մերկ նկարվել Է հայտնի լուսանկարիչ Ռասել Ջեյմսի «Հրեշտակները» գրքի համար: Երկու երեխաների մայրը տեղ Է զբաղեցրել հյուսքեն կախովի բազկաթոռին, իսկ նրա մաշկի վրա խաղում են արեւի ցոլքերը: Նայելով այդ լուսանկարին, ասես, տեղափոխվում ես անցյալ. մոդելի կազմվածքին մնում Է միայն նախանձել:
Սինդիի հիանալի տեսքը նաեւ օգտատերերն են նշել իրենց մեկնաբանություններում: Թեեւ նրա դեմքն արդեն զարդարում են կնճիռները: