Հալապագոսյան կղզիներում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի հսկայական կրիա, որը 100 տարի անհետացած Էր համարվում: Այդ մասին փետրվարի 20-ին Twitter-ում հայտնել Է Հալապագոսյան կղզիների Ազգային բնայգին:
«Գիտարշավի մասնակիցները, որը գլխավորում են Ազգային բնայգին եւ Galapagos Conservancy կազմակերպությունը, Ֆեռնանդինա կղզում հայտնաբերել են Chelonoidis Phantasticus տեսակի կրիայի հասուն Էգի, որի ներկայացուցիչները, ինչպես կարծում Էին, անհետացել են 100 տարի առաջ»,-ասված Է հաղորդագրության մեջ: