Այսօրվանից սկսած ԱՄՆ-ում բնակվող հայ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու հայկական արտադրության նոր հեռուստասերիալ՝ «Քեզ հետ, առանց քեզ»։ Հեռուստասերալի սաունդթրեքը Նարեկ Մակարյանի համանուն երգն է, որն արդեն ծանոթ է հայ երաժշտասերներին։
Նոր հեռուստասերիալի ռեժիսորը դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն է, որը նաև հանդես կգա դերասանական կազմում։ Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի նաև արդեն հայտնի ու սիրված շատ դերասանների, այդ թվում՝ Սոֆյա Պողոսյանին, Գայանե Բալյանին, Սամվել Թոփալյանին, Սյուզան Պապյանին, Անուշիկ Առաքելյանին և այլն։ Հեռուստսերիալում նկարահանվում է նաև «Երևի» սերիալից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Ջուլիա Եղշատյանը։
Ամբողջությամբ՝ style.news.am