Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը, համարվում է Ռուբլովո-Ուսպենսկի մայրուղուն կից հողատարածքի սեփականատեր: Այդ մասին հայտնում է «Проект»-ը, հղում անելով Росреестр-ին:
«Сады Майендорф» բնակավայրում գտնվող հողակտորի մակերեսը գերազանցում է 7 հազար քառակուսի մետրը, իսկ առանձնատան մակերեսեը՝ 1.6 հազար քառակուսի մետր: Ըստ «Проект»-ի՝ 2.3 միլիարդ ռուբլի արժողությամբ (35 միլիոն դոլար): Մոտակայքում են ՌԴ նախագահի և վարչապետի նստավայրերը:
Իլհամ Ալիևի որդին սեփականատեր է դարձել 2007-ին, 9 տարեկանում: Росреестр-ի տվյալներով նվիրատուն Ադրբեջանի նախագահի աներ՝ Արիֆ Փաշաևն է:
Ադրբեջանի նախագահի նախագահականը «Проект»-ի ոչ մի հարցին չի պատասխանել:
Բացի այս առանձնատնից, Ռուբլյովկայում տուն ունի նաև Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլա Ալիևան: Իլհամ Ալիևը և նրա կինը ևս, Մեծ Յակիմանկայում ունեն 136 քառակուսի մետր բնակարան:
Համաձայն Transparency International-ի, կոռուպցիոն ռիսկերի սանդղակում, Ադրբեջանը 180 երկրներից զբաղեցնում է 152-րդ տեղը:
meduza.io
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը