«Հզոր երաժիշտ է». հայկական խրախճանքը տպավորել է Լեոնիդ Ագուտինին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հզոր երաժիշտ է». հայկական խրախճանքը տպավորել է Լեոնիդ Ագուտինին

Երաժիշտ Լեոնիդ Ագուտինը ներկա է եղել հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հավաքույթին և տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում։ Թեև Մարտիրոսյանը ծնունդը եղել է փետրվարի 14-ին, սակայն տեսանյութը նոր է հայտնվել համացանցում։

Երաժշտական ինքնատիպ ճաշակ ունեցող Ագուտինը հրապարակել է հարմոն նվագող Արտակ Ներսիսյանի ելույթը։ Տեսանյութում երևում է, որ աշխույժ երաժշտության տակ պարում են նաև Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը։

«Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրը ջերմ էր ու երաժշտական։ Հատկապես գերեց Արտակ Ներսիսյանը։ Հզոր երաժիշտ է», – գրել է Ագուտինը։