Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը
Advertisement 1000 x 90

Շփումը կանանց օգնում է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը

Շփումը կանանց օգնում  է նվազեցնել սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:

Menopause ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ ամերիկացի գիտնականները այսօրվա դրությամբ ամենախոշոր հետազոտությունն են անցկացրել, պարզելու համար, թե ինչպես  է սոցիալական աջակցությունն ազդում կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների զարգացման վրա: 11-ամյա հետազոտությունում ընդգրկվել են 50-79 տարեկան կանայք:

Պարզվել է, որ ամուր սոցիալական կապերի առկայությունը, ինչպես նաեւ ընկերների հետ շփվելու հնարավորությունը կանանց մոտ հետմենոպաուզայի շրջանում նվազեցնում են  սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը:

Հատկանշական է, որ հայտաբերված փոխադարձ կապը բնորոշ է այն կանանց, որոնք մինչ այդ սրտի խնդիրներ չեն ունեցել:

Ըստ գիտնականներրի՝ շփման դրական ազդեցությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այն կանանց օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակների բացասական ազդեցությունը:

news.am