Օդանավակայանի ժամանման սրահից նա դուրս է գալիս լայն ժպտալով ու սկսում երգել. «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին Հայաստանում է՝ ներկա գտնվելու փետրվարի 24-ին կայանալիք MIX FIGHT40 մրցաշարին։ Ֆրանսիացի հայտնի դերասանը գիտի՝ ինչպես ստեղծել տրամադրություն ու ֆրանսիական շունչ տարածել: Նա խոսեց ֆրանսերեն, բայց հիշեց ընկերներից սովորած հայկական ազգանուններն ու հայերեն ողջույնը՝ «Բարև Հայաստան», չմոռացավ հաճոյախոսել հայուհիներին, Հայաստանին մաղթել սեր ու
շեշտել, որ Երևան գալ շատ էր ցանկանում:
Լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց, որ այստեղ առաջին անգամ է՝ բացահայտելու է Հայաստանն ու տեղի մշակույթը։
Ասում է՝ հայազգի շատ ընկերներ ունի, մեր երկրի մասին գիտի այն, ինչ նրանք են պատմել են: Նրա խոսքով՝ Հայաստանը Շարլ Ազնավուրի երկիրն է։
Ամբողջությամբ՝ life.tert.am