Ոչ ոք միշտ զբաղված չի լինում։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե դու նրա համար որ տեղում ես…
Advertisement 1000 x 90

Ոչ ոք միշտ զբաղված չի լինում։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե դու նրա համար որ տեղում ես…

Չի կարող բացարձակ ճշմարտություն լինել այն, երբ մարդն ասում է, որ նա ժամանակ չունի քեզ համար։ Իհարկե, նա ունի այդ ժամանակը, որը պարզապես չի ուզում քեզ վրա ծախսել։ Հիշիր այդ մասին միշտ։ Մարդիկ միշտ էլ ժամանակ են գտնում իրենց կյանքում ամենագլխավոր բանի համար։ Եվ նրանք միշտ պատրաստ են զոհաբերել այն, ինչ կարևոր չէ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այնպես որ, երբ մարդը քեզ ասում է. «Կներես, ես ժամանակ չունեմ, չափազանց զբաղված եմ», դա նշանակում է, որ նա ասում է. «դու այնքան կարևոր չես ինձ համար, որ քեզ համար ժամանակ գտնեմ»։

Միշտ իմացիր, որ ժամանակն ամենաարժեքավոր բանն է, որ դու կարող ես տալ կամ ստանալ։ Ժամանակը միակ բանն է, որը չի կարելի գնել, երկարացնել, փոխել։ Մեզ տրված է կյանքի որոշակի ժամանակահատված, և մենք պետք է առավելագույնս այն օգտագործենք։ Ահա թե ինչու մենք չենք ուզում ժամանակ վատնել այն բանի վրա, ինչը մեզ համար կարևոր չէ։ Ուրեմն ինչո՞ւ ես դու այդքան ժամանակ ծախսում նրա վրա, ով ակնհայտորեն չի պատրաստվում այն քեզ վրա ծախսել։

Երբ դուք սիրահարվում եք մարդուն, ու դուք սկսում եք հանդիպել, դուք երկուսդ էլ ինչ-որ փոխզիջումների եք գնում։ Դուք սկսում եք ժամանակ գտնել միմյանց համար։ Երբ դու հարաբերությունների մեջ ես, քո ժամանակն այլևս ամբողջովին քոնը չէ։ Դու պետք է այն կիսես այլ մարդու հետ։ Եվ ապագադ էլ դու պետք է պլանավորես՝ ձեր հարաբերությունները հաշվի առնելով։ Բայց երբ 2 մարդ սիրահարված են, դա նրանց համար այլևս խնդիր չէ։ Դա անգամ ուրախություն է։

Երբ դու սիրահարվում ես, դու պատրաստ ես քո ժամանակն այդ մարդուն տալ։ Դու պատրաստ ես թողնել ամեն ինչ ու վազել նրա մոտ, եթե նա օգնության կարիք ունի։ Չէ՞որ շնորհիվ համատեղ անցկացրած ժամանակի է ստեղծվում այն զգացմունքային կապը, որն ամրացնում է ձեր հարաբերությունները։ Սիրո մեջ ներդրած ժամանակի քանակն ուղիղ համեմատական է ձեր հարաբերությունների ուժին։

Սակայն, եթե մարդը շարունակ քեզ համար ժամանակ չունի, դա արդեն անհանգստության առիթ է։ Եթե նա քեզ ասում է, որ չափազանց զբաղված է, նշանակում է, որ նա քեզնից ավելի կարևոր գործեր ունի։ Դա նշանակում է, որ առաջնայնությունների նրա ցանկում դու առաջին տեղում չես։

Իհարկե, պետք է հարգել զուգընկերոջ անձնական ազատությունն ու տարածքը։ Բայց հարաբերություններն ավելի լավը կլինեն, եթե 2 զուգընկերն էլ իրենց ազատությունն օգտագործեն՝ ընտրելով ժամանակը միասին անցկացնելու տարբերակ։ Հարաբերությունները շատ ժամանակ, ջանքեր ու նվիրվածություն են պահանջում երկուսից էլ։

Այնպես որ, եթե դու զգում ես, որ քեզ համար քիչ է այն ժամանակը, որ քո զուգընկերը տրամադրում է քեզ, մի վախեցիր նրան ասել այդ մասին։ Մի վախեցիր ավելի շատ ժամանակ ու ուշադրություն պահանջել։ Մի վախեցիր նրան խնդրել, որ քեզ դարձնի իր կյանքի գլխավոր մարդը։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը