Մինչև երեխան սկսում է խոսել, ծնողներին դժվար է հասկանալ՝ ինչ է ուզում իրենց փոքրիկը: Պարզվում է, որ երեխան մարմնի լեզվով ինչ-որ հաղորդագրություններ է փոխանցում ծնողներին, երբ ինչ-որ բան է ուզում: Интересно знать-ն առաջարկում է ծանոթանալ այդ նշաններին:
Շարժում է ոտքերը – ուրախություն
Հարվածում է ոտքերով – անհանգստություն
Շարժում է գլուխը – փորձում է ինքն իրեն հանգստացնել
Ծալում է ծնկները – մարսողության խնդիրներ
Բարձրացնում է ձեռքերը – վախ
Մեջքը կորացնում է և գլուխը ետ է գցում – լարվածություն կամ զայրույթ
Բռնում է ականջը – ուրախություն կամ անհարմարավետություն՝ ատամների աճի պատճառով
Բռունցք – սով
Պատրաստեց Անի Գաբուզյանը