Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են սառը, օտարված թվալ, սակայն կարողանում են լուրջ, իմաստավորված հարաբերություններ կառուցել: Կին Այծեղջյուրները գիտեն՝ ինչպես տիրապետել իրավիճակին, ինչպես անել, որ նկատեն իրենց, լսեն: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները սիրող են, լավ բնավորություն ունեն, առատաձեռն են, այնքան իմաստուն, որ առանց սխալվելու զգում են՝ երբ են իրենց օգտագործում: Նրանց մանիպուլյացիայի ենթարկելն այնքան էլ լավ գաղափար չէ: Որևէ մեկից կամ ինչ-որ բանից կախված չլինելն Այծեղջյուրներին գրավիչ է դարձնում, պարզությունը՝ ոճային և էլեգանտ: Այծեղջյուրներն ուղիղ են, բայց անկանխատեսելի:
Աղեղնավոր: Աղեղնավորները համարձակ են, արկածախնդիր, միշտ նոր զգացմունքներ, զգացումներ են որոնում: Չեն վախենում կյանքից, քանի որ հավատում են լավագույնին, դժվար պահերին երբեք հուսահատության գիրկը չեն ընկնում: Աղեղնավորների անկանխատեսելիությունը տղամարդկանց ստիպում է կորցնել գլուխը, քանի որ կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները ոչ մի ստանդարտի մեջ չեն տեղավորվում: Աղեղնավորները լավ ընկերներ են, քանի որ բաց են շփման համար: Առատաձեռն են, սիրում են օգնել մարդկանց: Բացի այդ՝ կին Աղեղնավորները հնարամիտ են, հումորի լավ զգացում ունեն:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տղամարդկանց գրավում են ռոմանտիկայով, քանի որ չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները: Ընդ որում, Ձկները դա անում են վստահությամբ և ոչ պարտադրված: Նրանք փնտրում են ուժեղ, կայուն զուգընկերոջ, ով լուրջ է վերաբերվում երկարաժամկետ հարաբերություններին: Կին Ձկները միշտ կարողանում են կիրք հաղորդել հարաբերություններին, երբ դրա անհրաժեշտությունը կա: Նրանք ավելի շատ մտահոգվում են հոգեբանական, ոչ թե նյութական իրավիճակով, քանի որ գիտեն, որ ընտանիքի հիմքը ոչ թե իրերն են, այլ առողջ հարաբերությունները: Ձկները լավ են հասկանում զուգընկերոջ պահանջները, նրանց անձնական տարածք տրամադրում՝ առանց նրանց սահմանափակելու:
Ջրհոս: Ջրհոսները հայտնի են ազատության, հավասարության գազափարներով: Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները խուսափում են օգնություն ընդունել այլ մարդկանցից, ինչի արդյունքում դառնում են ուժեղ, անկախ: Այս հատկությունը հաճախ է գրավում տղամարդկանց. կին Ջրհոսները կարող են պաշտպանել իրենց, պատասխանատվություն ստանձնել սեփական գործողությունների համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև հումորի լավ զգացում ունեն, սուր միտք, ինչի շնորհիվ կարողանում են գտնել գրեթե յուրաքանչյուր խնդրի լուծում: Ջրհոսները յուրահատուկ են, ընկերասեր, հետաքրքիր, նորարարական մտածողություն ունեն, նաև համարձակ են: Այս բոլոր հատկությունների շնորհիվ կին Ջրհոսները տարբերվում են մյուսներից:
Կարիճ: Կին Կարիճները շատ զգացմունքային են, կրքոտ, յուրահատուկ: Նրանց կողքին անհնար է ձանձրանալ: Կին Ջրհոսը սիրելիի կյանքը կվերածի տպավորություններով լի արկածի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում ձանձրալի կյանք: Նրանք չեն վախենում փոփոխություններից, ցանկանում են մշտապես զարգանալ: Կարիճները կարողանում են հոգեբանական վերլուծության ենթարկել մարդկանց, կարդալ զուգընկերոջ մտքերը:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը