
Լոնդոնում Sotheby՚s-ի իմպրեսիոնիստների եւ սյուրռեալիստների ստեղծագործությունների երեկոյան աճուրդից 87,7 միլիոն ֆունտ ստեռլինգ Է ստացվել, թոփ-լոտ Է դարձել Կլոդ Մոնեի «Դոժերի պալատը» նկարը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է աճուրդային տան ներկայացուցիչը:
Մոնեի ստեղծագործությունը, որն աճուրդում հայտնվել Է առաջին անգամ, 27,5 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառվել Է գնորդի, որը ցանկացել Է անհայտ մնալ: «Դա ռեկորդային գին Է Մոնեի վրձնի՝ Վենետիկի տեսարանի համար»,- նշել Է Sotheby՚s-ի ներկայացուցիչը: