Երևանում տեղի ունեցած «հող հանձնելու դեմ» ցույցի հետևում նշմարվում է Արցախի իշխանությունների հետքը, այդ թվում՝ Ստեփանակերտից միկրոավտոբուսներով բերված ուսանողների տեսքով:
Փետրվարի 26-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի՝ «Արցախը տարածք չէ, Արցախը սրբազան հայրենիք է» պաստառները կրող մասնակիցները պահանջում էին «հողեր չհանձնել»: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օդային լուսանկարման մեթոդով հաշվել է, որ ցույցին ժամը 19։00-ի դրությամբ մասնակցել է շուրջ 800 մարդ:
Մի կողմ թողնելով այն, որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ո՞վ է մտադիր Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքները, քննարկենք, թե ով և ինչպես էր կազմակերպել այդ ցույցը։
Հասարակ ցուցարարները՝ ավտոբուսով
Ցույցի մասնակիցներից շատերը չէին թաքցնում, որ իրենք Արցախից են: Մասնակիցներից մի քանիսի հետ զրուցելով` պարզ դարձավ, որ Արցախի պետական համալսարանի ուսանողներ են, որոնք մտածում էին, թե եկել են «Սումգայիթի ջարդերին նվիրված» հավաքին, և իրենց Երևան են տեղափոխել ավտոբուսներով։
Ամբողջությամբ՝ fip.am