
Լուսանկարիչ Իննա Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոկումենտալիստ լինելով մի բան եմ հասկացել, որ եթե վերցնես ցանկացած մեկ քառակուսի մետր տարածք ու մշտադիտարկես ( 🙂 էս բառը շատ եմ սիրում), ապա հնարավոր կլինի պատմել կարևոր ու ոչ կարևոր բաների մասին: Անցյալ տարի իմ նյութի համար որպես տարածք ընտրել էի Ազատության տարածքը: Հեշտ չէր, դժվար էր: Հավաքեցի Օպերայի «ալբոմի» նկարներից ու տակը մի քիչ խզբզեցի:
Էս ալբոմների դեպքում լավա, որ ալբոմի եղած բոլոր էջերը նայվեն: Հա, մաշված ալբոմի մեջտեղի էջը հեշտա բացվում, էջի նկարն էլ Օպերայի սիրուն նկարներից մեկնա/քսված, հագած, կապած, հարսանիք գնալուց առաջ/ բայց մյուս էջերն էլ նայեք, որտև ալբոմը բանի մի մասնա ու կարողա փոքր»: